5 տարածված բժշկական պրոցեդուրա, որոնք շատերին են հակացուցված

Գոյություն ունեն բազմաթիվ տարածված բժշկական պրոցեդուրաներ, որոնք առաջին հայացքից անվտանգ են թվում, սակայն ունեն բազմաթիվ հակացուցումներ որոնց մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում:

Առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն տարածված պրոցեդուրաները, որոնք հակացուցված են շատերին:

Պիլինգ

Այս պրոցեդուրայի ընթացքում մաշկը շերտազատվում է և ազատվում մահացած բջիջներից: Պիլինգն օգնում է թարմացնել ու երիտասարդացնել մաշկը, ուստի շատ տարածված է կանանց շրջանում, սակայն այն ունի հակացուցումներ, որոնց մասին քչերը գիտեն: Մասնավորապես, այս պրոցեդուրան հակացուցված է սրտանոթային հիվանդությունների, ուռուցքների և հերպեսի առկայության դեպքում, ինչպես նաև վերջերս սոլյարի այցելած կանանց, հղիներին ու կերակրող մայրերին:

Մագնիսառեզոնանսային շերտագրություն

Այս պրոցեդուրան շատ կարևոր է տարբեր հիվանդությունների ախտորոշման համար, սակայն այն կտրականապես հակացուցված է սրտի արհեստական ռիթմավար սարքով (կարդիոստիմուլյատոր), նեյրոստիմուլյատորներով, էլեկտրոնային ու մետաղական իմպլանտներով հիվանդներին, ինչպես նաև մետաղական իրով աչքի վնասվածք ստացածներին:

Էլեկտրասրտագրություն

Սա շատ կարևոր պրոցեդուրա է, սակայն այն կարելի է անցկացնել միայն բժշկի նշանակմամբ և խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ հակառակ դեպքում բարձր է սխալ ախտորոշման հավանականությունը:

Տեսողության լազերային վերականգնում

Այս պրոցեդուրան օգնում է շտկել տեսողությունը, սակայն այն նույնպես ունի հակացուցումներ: Պրոցեդուրան հակացուցված է մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև չոր աչքի համախտանիշից տառապողներին և աչքերի հետ կապված այլ լուրջ խնդիրներ ունեցողներին:

Ատամնաշարի սպիտակեցում

Ատամնաշարի սպիտակեցման պրոցեդուրայից խորհուրդ է տրվում խուսափել կլաուստոֆոբիայի, ինչպես նաև ատամների զանազան վնասվածքների և հղիության դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook