Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մթերքներ, որոնք երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելը կարող է դառնալ թունավորման պատճառ

Մարդիկ հաճախ են ուտեստները պատրաստում են մեծ չափաբաժնով և պահում են այն սառնարանում հաջորդ օրն ուտելու մտադրությամբ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք երկրորդ անգամ տաքացնելը կարող է դառնալ սննդային թունավորման պատճառ։ հնդիկ բժիշկների խոսքով` սնունդը երկրորդ անգամ տաքացնելու սովորությունը համարվում է թունավորումների հիմնական պատճառը, ուստի մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ տաքացնել։

Առաջին հերթին մասնագետներն առանձնացնում են սպանախը, որը ջերմային մշակման ենթարկելու դեպքում հարկավոր է ուտել անմիջապես։ Եթե ուտեստը պահվում է որոշ ժամանակ, ապա այն հարկավոր է ուտել սառը վիճակում։ Բանն այն է, որ այս բույսը պարունակում է նիտրատներ,  որոնք տաքացնելու դեպքում վերածվում են նիտրիտների` քաղցկեղածին ազդեցությամբ օժտված թունավոր նյութերի։

Այս ցանկում է հայտվել նաև տապակած կարտոֆիլը, քանի որ երկրորդ անգամ տաքացնելու դեպքում այս մթերքի բոլոր օգտակար հատկությունները վերածվում են վնասակարի։

Վտանգավոր կարող են լինել նաև հավկիթները` ինչպես տապակած, այնպես էլ խաշած։ Բանն այն է, որ տաքացնելու դեպքում դրանք փոխում են իրենց կազմությունը և կարող են վնասակար լինել ստամոքսի համար։ Բացի այդ, երկրորդ անգամ տաքացնելու դեպքում հավկիթը փոխում է իր համն ու հոտը`դառնալով բավական տհաճ։

Մասնագետներն այս ցանկում են ընդգրկել նաև հավի միսը, որը պատրաստելուց որոշ ժամանակ անց պետք է ուտել բացառապես սառը վիճակում։ Սա պայմանավորված է նրանով, որ երկրորդ անգամ տաքացնելու դեպքում սպիտակուցը փոխում է իր կազմությունը, ինչը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ։ Բացի այդ, խորհուրդ չի տրվում տաքացնել նաև սունկը, որը նույնպես կարող է փոխել կազմությունն ու դառնալ վնասակար։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook