Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

5 միջոց՝ առանց դեղամիջոցների դաշտանային ցավերից ազատվելու համար

Շատ կանանց համար դաշտանային ցավերը պարբերաբար կրկնվող լուրջ խնդիր են: Սակայն գույություն ունեն շատ արդյունավետ մեթոդներ՝ այդ ցավերից ազատվելու համար: Այս մասին գրում է med.tert.am:

5 միջոց՝ դաշտանային ցավերից ազատվելու համար

Որն է դաշտանի ժամանակ նկատվող ցավերի պատճառը

Տհաճ զգացողություններն ու սպազմները, որոնք նկատվում են դաշտանից առաջ ու դրա ընթացքում, առաջանում են արգանդի կծկումների հետևանքով: Սակայն այդ տհաճ զգացողություններից կարելի է ազատվել, իսկ ցավը՝ մեղմացնել:

Դաշտանային ցավերի դեպքում կանայք առաջին հերթին մտածում են ցավազրկող դեցահաբերի մասին, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ լինում: Բացի այդ, կանանց օրգանիզմը շատ շուտով սկսում է սովորել դրանց ազդեցությանը և ցավազրկողներն անարդյունավետ են դառնում: Սակայն հարկ է նշել, որ տհաճ զգոցողություններից կարելի է ազատվել նաև առանց դեղամիջոցների:

Ինչպես ազատվել դաշտանային ցավերից առանց դեղահաբերի

1.    Հնարավորինս թուլացնել մարմինը

Որովայնի ստորին հատվածի ցավը կարող է շատ տհաճ լինել, սակայն անհրաժեշտ է հիշել, որ լարվածությունն ու սթրեսն էլ ավելի են վատացնում վիճակը: Հնարավորության դեպքում հարկավոր է մի փոքր հանգստանալ և ամբողջությամբ թուլացնել մարմինը: Բացի այդ, դաշտանային ցավերը մեղմացնելու համար շատ արդյունավետ են նաև յոգան ու մեդիտացիան:

2.    Ֆիզիկական ակտիվություն

Դեռ շատ վաղուց բժիշկներն ապացուցել են, որ դաշտանը շատ ավելի անցավ է անցնում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, ուստի հարակավոր է գտնել որևէ հարմար սպորտաձև, որը կօգնի մեղմացնել ցավը:

3.    Երիցուկի և անանուխի թեյ

Երիցուկի օգտակար հատկությունների մասին գիտեն բոլորը: Այս բույսի բուժիչ հատկությունները հայտնի են դեռ անհիշելի ժամանակներից: Այն նաև շատ արդյունավետ է դաշտանային ցավերի ժամանակ, ուստի առաջին իսկ «ախտանշանների» դեպքում կարելի է մի բաժակ երիցուկի թեյ պատրաստել: Ոչ պակաս օգտակար է անանուխի թեյը, որը նաև ունենում է հանգստացնող ազդեցություն:

4.    Վիտամինային հավելումներ

Կանանց առողջության ու գեղեցկության պահպանմանը նպաստող հիանալի վիտամինային հավելում կարող են լինել կտավատի սերմերը, որոնք կարելի է ավելացնել շիլաներին, աղցաններին, յոգուրտին կամ թխվածքաբլիթներին: Բացի այդ, շատ կանանց համար դաշտանային ցավերից ազատվելու արդյունավետ միջեց են նաև մագնեզումն ու վիտամին B1-ը:

5.    Խորհրդակցել բժշկի հետ

Ուժեղ ցավերը դաշտանի ժամանակ ոչ միշտ են նորմալ: Դրանց առաջացման պատճառն ու խնդրի հնարավոր լուծումը գտնելու համար հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Որոշ դեպքերում բժիշկը կարող է նույնիսկ հորմոնալ հակաբեղմնավորիչներ նշանակել, որոնք կօգնեն ազատվել սարսափելի ցավերից: Սակայն սա կախված է կնոջ օրգանիզմի և առողջական վիճակի առանձնահատկություններից, ուստի ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

Նյութի աղբյուրը՝ sunny7.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook