Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

6 ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՍԻՐԱՅԻՆ ՎԵՃԻ ՀԱՄԱՐ

Մարդիկ համոզված են, որ հենց իրենց սիրային հարաբերությունները սկզբունքորեն կտարբերվեն մյուսներից, իսկ վեճերն ու բաժանությունները բացառված են:
Հատկապես այն մարդիկ, որոնք ընտանեկան և սիրային հարաբերությունները սկսելիս մեծ փորձ չունեն։
Ըստ պրոֆեսոր, պրակտիկ հոգեբան Ա.Վ. Զբերովսկու՝ մարդկային ողջ կյանքը կառուցված է ինչ-որ համոզմունքների վրա.
Առանց արցունքների չի լինի ուրախություն:
Առանց վեճերի չի լինի հաշտություն:
Առանց սիրելիի զանգին սպասելու չենք հասկանում, որ սիրում ենք:
Առանց սիրո, առանց բաժանման ցավի, հաշտության քնքշության այդպես էլ մարդ չենք դառնա։ ԵՒ այլն։
Ամեն դեպքում, խոստովանենք, որ սիրային և ընտանեկան վեճերը կյանքի բնականոն մասն են: Վեճերի բացառումը նույնքան անիմաստ է, որքան ծովի ափին ավազի վրա նկարելը: Դուր է գալիս մեզ դա, թե ոչ, վեճերն ու հաշտությունը տղամարդու և կնոջ համատեղ կյանքից անբաժան են:
Սիրային և ընտանեկան կյանքում վեճի անխուսափելիության դեպքում անգամ չպետք է հարմարվել դրան: Այնուամենայնիվ, սիրահար զուգընկերներն ու ամուսինները պետք է հասկանան, որ առանց վեճի հնարավոր չէ:
Զբերովսկին նշում է 6 ցանկալի կետ «արդյունավետ» վիճելու համար։
• Վեճերը պետք է լինեն իրավիճակային, այլ ոչ մշտական:
• Ամուսինները կամ սիրահար զուգընկերներր պետք է իմանան, թե մինչև ուր կարող են հասնել վեճի ժամանակ:
• Պետք է տիրապետեն հաշտվելու հմտություններին:
• Պետք է իմանան՝ ինչպես խուսափել այնպիսի վեճերից, որոնք տիպիկ են զույգերի մեծ մասին։
• Պետք է ձգտեն այնպես անել, որ բուռն վեճից հետո հաշտության դեպքում «հետքեր» չմնան, ինչպես կաթվածից հետո սրտի վրա մնացած սպիները:
• Երբեք չպետք է մտածել` ես տղամարդ եմ և չպետք է առաջինը ներում հայցեմ կամ հաշտության քայլ անեմ:
↪️ Առաջիկա փոսթերից մեկում կներկայացնենք շարունակությունն այն մասին, թե որոնք են դասական սիրային հարաբերությունների 10 առանձնահատկություններն, ու ինչու են վեճերն ինչ-որ իմաստով օգտակար հարաբերությունների համար։
🎬  2 տպավորիչ ֆիլմ սիրային, ամուսնական բարդ հարաբերությունների մասին հենց վեճերի համատեքստում։
• Revolutionary Road / Дорога перемен/ 2008/ դրամա/ 2ժ 5ր
Քեյթ Ուինսլեթն ու Լեո Դի Կապրիոն՝ սթափեցնող դրամայում՝ անվերջ պայքարի, վեճերի, հիասթափությունների ու անկանխատեսելի ավարտի մասին։
• Marriage Story/ История о супружестве/ 2019/ դրամա/ 2ժ 16ր
Սկարլետ Յոհանսոնն ու Ադամ Դրայվերը խաղում են ամուսնալուծության ընթացքը հաղթահարող զույգի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook