Wednesday, April 24, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

6 հնարք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից՝ առանց դիետաների ու բարդ վարժությունների

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 հիանալի հնարք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից՝ առանց դիետաների և մեծ ջանքեր գործադրելու: Ընդ որում՝ այս հնարքների արդյունավետությունը վաղուց արդեն գիտականորեն ապացուցված է: Այս մասին գրում է med.tert.am-ը:

1.      Օրական 20 րոպե վարժություններ կատարել

Պետք չէ օրական չափազանց շատ ժամանակ տրամադրել վարժություններ կատարելուն: Կարելի է պարզապես ընդամենը 20 րոպե մարզվել, սակայն մարզվել ինտենսիվորեն:

2.      Կարդալ սննդի բաղադրությունը

Սննդամթերքն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ հատկապես կալորիաների, ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների պարունակությանը:

3.      Ապահովել օդի ցածր ջերմաստիճանը

Երբ մարդը մրսում է, նրա օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում տաքանալու համար: Բացի այդ, դողը նույնպես նպաստում է ճարպերի այրմանը, որպեսզի բարձրացնի մարմնի ջերմաստիճանը:

4.      Չսնվել համակարգչի կամ հեռուստացույցի առջև

Համակարգչի կամ հեռուստացույցի առջև ուտելու դեպքում մարդը հաճախ ուշադրություն չի դարձնում, թե ինչ և որքան է ուտում, ինչի հետևանքով հաճախ չափից շատ է ուտում:

5.      Ուտել կծու պղպեղ և համեմունքներ

Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը նպաստում է քաշի նվազմանը և ստիպում է օրգանիզմին ավելի արագ այրել ճարպերը:

6.      Շատ ջուր խմել

Ջուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով: Այն արագացնում է նյութափոխանակությունը, խթանում է օրգանիզմի ակտիվությունը և օգնում է բթացնել քաղցի զգացումը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook