Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

6 մթերք, որոնք մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումից

Ուլտրամանուշակագույն ճառագայթումից մաշկն ամենից լավ կարող են պաշտպանել լավ արեւապաշտպան միջոցները։ Սակայն համարվում է, որ որոշ մթերքներոր նույնպես արեւապաշտպան հատկություններ ունեն, դրա համար էլ ամռանը խորհուրդ է տրվում դրանք ներառել ձեր սննդակարգում։

Նուշ

Բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին E-ն պաշտպանում ու վերականգնում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից։ Բացի դրանից այդ վիտամինը դանդաղեցնում է մաշկի բջիջների ծերացման գործընթացը։ Այդ վիտամինի լավագույն աղբյուրներից մեկը նուշն է։ Բացի դրանից վիտամին E-ն պարունակվում է նաեւ արեւածաղկի սերմերում։

Գազար

Գազարում պարունակվող բետա կարոտինը պաշտպանում է մաշկն այն վնասից որը ազատ ռադիկալներն են հասցնում արեւային ճառագայթների ազդեցության տակ։ Կորեացի հետազոտողները պարզել են, որ այն կանանց մոտ, որոնք երեք ամիս շարունակ օրական 6 գազարին համարժեք բետա կարոտին էին ստանում, մաշկի բջիջներն ավելի լավ էին վերակագնվում, ու մաշկն էլ ավելի առաձգական էր ու ավելի քիչ կնճիռներ ուներ՝ հսկիչ խմբից նրանց հասարակիցերի համեմատ։

Ելակ

Մաշկն արեւից պաշտպանելու եւս մեկ հրաշալի միջոց է համարվում ելակը։ Այդ հատապտուղները պարունակում են վիտամին C (հակաօքսիդանտ) ու էլագաթթու։ Վերջինը ճնշում է մաշկի պիգմենտացիան, որն առաջացնում են արեւային ճառագայթները։

Խաղող

Կարմիր խաղողը պարունակում է կվերցետիններ, պրոանտոցիանիդիններ ու այլ պոլիֆենոլներ, որոնք ապահովում են մաշկի պաշտպանությունը արեւի ճառագայթնրից։ Խաղողն օգտագործեք փողոց դուրս գալուց առաջ ու դրանով իսկ կնվազեցնեք մաշկի բջիջների վնասման հավանականությունը, նաեւ կնվազեցնեք օրգանիզմում բորբոքային գործընթացները։ Ճիշտ է, եթե դուք ցերեկն եք դուրս գալու տնից, միեւնույն է չարժե մոռանալ արեւապաշտպան քսուքի մասին։

Կանաչ տերեւային բանջարեղեն

Կանաչ տերեւային բանջարեղենը՝ օրինակ սպանախը, կալեն կամ լատուկը պարունակում են լյուտեին ու զեակսանտին, որոնք հագեցած են արեւապաշտպան բաղադրիչներով։ Ամերիկացի հետազոտողները ապացուցել են, որ այդ բանջարեղենը նվազեցնում է մաշկի քաղցկեղի կրկնության հավանականությունը այն հիվանդների մոտ, ովքեր արդեն մեկ անգամ հաղթահարել են քաղցկեղի այդ տեսակը։

Լոլիկ

Լոլիկը պարունակում է լիկոպին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալները, որոնք առաջանում են արեւի երկարատեւ ազդեցության հետեւանքով։ Լիկոպինը նաեւ նվազագույնի է հասցնում ուլտրամանուշաագույն ճառագայթների հետեւանքով բորբոքային հետեւանքները։ Գերմանացի գիտնականները պարզել են, որ 10 շաբաթվա ընթացքում ամեն օր ձիթապտղի ձեթի հետ խառնած մեկ քառորդ բաժակ լոլիկի հյութ օգտագործելու դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքով մաշկի կարմրությունը 35 տոկոսով նվազում է։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook