Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

7 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ

Քնելուց առաջ որևէ համեղ բան ուտելու ցանկությունը ծանոթ է յուրաքանչյուրին: Սննդաբանների խոսքով՝ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարելի է ուտել՝ առանց կազմվածքին ու առողջությանը վնաս հասցնելու, մինչդեռ մարդիկ հաճախ նախապատվությունը տալիս են այն մթերքին, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ուտել երեկոյան ուշ ժամերին:

Տապակած մթերք

Որպես կանոն նման մթերքը պատրաստվում է գերտաքացած յուղի մեջ և պարունակում է կամ մեծ քանակությամբ օսլա կամ սպիտակուցներ: Ընդ որում, այս դեպքում սպիտակուցներով հարուստ մթերքը շատ ավելի վնասակար է, քանի որ տապակելու դեպքում հավկիթը կամ միսը կարող են վերածվել քաղցկեղածին սննդի, ինչը շատ վտանգավոր է:

Սովորաբար տապակած մթերք ուտելու ցանկությունը պայմանավորված է լինում օրվա ընթացքում օգտագործված սխալ մթերքով ու սննդարար նյութերի պակասով, ինչն ստիպում է օրգանիզմին պահանջել վնասակար մթերք: Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու ճիշտ սնվել օրվա ընթացքում:

Կաթնային շիլաներ

Նման շիլաները կարող են համարվել օգտակար մթերք, սակայն ոչ երեկոյան ժամերին: Բանն այն է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը խորհուրդ չի տրվում օգտագործել քնելուց առաջ: Որպես կանոն քաղցր ուտելու ցանկությունը պայմանավորված է լինում էներգիայի պակասով ու սխալ սննդակարգով: Նման դեպքերում խորհուրդ է տրվում ուտել մանրաթելերով ու ֆրուկտոզայով հարուստ մրգեր, որոնք շատ ավելի օգտակար կլինեն:

Հարկ է հիշել, որ քաղցր ուտելու սաստիկ ցանկությունը կարող է պայմանավորված լինել նաև մետաբոլիկ խանգարումներով, որոնց դեպքում հարկավոր է դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ):

Կծու մթերք

Քնելուց առաջ կծու մթերք ուտելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հետ կապված լուրջ խնդիրների: Կծու համեմունքների պատճառով ստամոքսը կաշխատի ամբողջ գիշեր, ինչն էլ ի վերջո կհանգեցնի առողջական խնդիրների:

Կծու ուտելու ցանկությունը սովորաբար պայմանավորված է լինում մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտների պակասով, ուստի խորհուրդ է տրվում խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ: Բացի այդ, երբեմն նման ցանկությունը պայմանավորված է լինում մակաբուծային վարակով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

Շոկոլադ

Երեկոյան շոկոլադ ուտելու ցանկությունը կարող է պարզապես պայմանավորված լինել դրական հույզեր ստանալու ցանկությամբ, քանի որ հուզական կայունությունն օրվա վերջուն նվազում է և մարդն ունենում է «վերալիցքավորման» կարիք: Շոկոլադը կարող է անվնաս թվալ, սակայն մասնագետներն, այնուամենայնիվ, հորդորում են խուսափել այս մթերքից քնելուց առաջ: Փոխարենը կարելի է փորձել որևէ այլ կերպ ստանալ դրական հույզեր:

Միս

Սպիտակուցային մթերքը կարող է երեկոյան ժամերին քաղցը հագեցնելու բավական լավ միջոց լինել, սակայն մսի սպիտակուցները չափազանց երկար են յուրացվում: Մսի լիարժեք յուրացման համար պահանջվում է մինչև վեց ժամ, ուստի ժամը 20:00-ից հետո միս ուտելը կարող է շատ վատ միտք լինել:

Միս ուտելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ սննդակարգով, այնպես էլ խոլեստերինային փոխանակության խանգարմամբ կամ երկաթի պակասով: Մսամթերքը սննդակարգից բացառելու անհրաժեշտություն չկա, սակայն այն հարկավոր է ուտել քնելուց գոնե 5-6 ժամ առաջ:

Լոբազգիներ

Լոբազգիները շատ օգտակար են, սակայն միայն օրվա ընթացքում: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, վիտամիններ ու միկրոտարրեր, սակայն միևնույն ժամանակ նման մթերքը խթանում է մարսողությունն ու հանգեցնում է փորափքանքի, ինչի հետևանքով աղեստամոքսային տրակտը կաշխատի ամբողջ գիշեր:

Սովորաբար նման մթերք ուտելու ցանկությունը հուշում է որևէ տարրի պակասի մասին: Օրինակ՝ նման ցանկություն կարող է առաջանալ սպիտակուցի պակասի դեպքում: Եթե խնդիրը պայմանավորված է սպիտակուցների դեֆիցիտով, ապա լոբազգիների փոխարեն կարելի է ավելի դյուրամարս բան օգտագործել (օրինակ՝ յոգուրտ կամ կեֆիր):

Խնձոր

Քնելուց առաջ քաղցր ուտելու ցանկության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս շոկոլադը փոխարինել մրգով, սակայն խնձորը լավագույն տարբերակը չի լինի: Բանն այն է, որ խնձորը ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձն ու աղիները՝ ստիպելով աշխատել գրեթե ամբողջ գիշեր: Սա է պատճառը, որ հարկավոր է ընտրել ավելի անվտանգ մրգեր, օրինակ՝ նարինջ կամ կիվի:

Նյութի աղբյուրը՝ https://www.tert.am/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook