Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

7 տարածված ու սիրված սննդամթերք, որոնք իրականում թունավոր են.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am -ը: Կան սննդամթերքի տեսակներ, որոնք մարդիկ օգտակար են համարում և սիրում են օգտագործել սննդակարգում, մինչդեռ դրանք իրականում կարող են թունավոր լինել և լուրջ խնդիրներ առաջացնել: Դրանք պարունակում են թունավոր նյութեր, որոնց չնչին քանակությունը կարող է անվնաս լինել, սակայն բավական է մի փոքր ավելացնել այս կամ այն սննդամթերքի չափաբաժինը կամ սկսել այն այլ կերպ օգտագործել, որպեսզի այդ թունավոր նյութերն ակտիվանան:

Steaklovers.menu կայքը ներկայացրել է առօրյայում օգտագործվող 7 սննդամթերք, որոնք իրականում թունավոր են և կարող են խիստ վտանգավոր լինել:

Սնկեր

Բոլորն էլ գիտեն, որ գոյություն ունեն թունավոր սնկեր, սակայն իրականում վտանգավոր կարող են լինել բոլոր սնկերը: Բանն այն է, որ սնկերն օրգանիզմների առանձին տեսակ են, որոնք օժտված են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների հատկություններով: Ընդ որում՝ դրանք բոլորն էլ կարող են վտանգավոր լինել: Անգամ մեկ թունավոր սունկը կարող է «ախտահարել» մյուս բոլոր սնկերը: Բացի այդ, վատ պահածոյացված սնկերը նույնպես կարող են իրական թույն դառնալ:

Նուշ

Շատերը կարոծում են, որ նուշն ընկույզ է, մինչդեռ այն ամենահամեղ ու օգտակար սերմերից է, որը հաճախ օգտագործվում է հրուշակեղենի պատրաստության մեջ: Ընդ որում՝ լավագույնը համարվում է դառը նուշը: Սակայն խնդիրն այն է, որ որքան դառն է նուշը, այնքան շատ ցիանիդ է այն պարունակում: Օգտագործելուց առաջ դառը նուշը հարկավոր է մշակել հատուկ մեթոդով՝ դրանում պարունակվող թույնից ազատվելու համար:

Բալ

Բալի, ինչպես նաև ծիրանի ու դեղձի կորիզների մեջ նույնպես պարունակվում է ցիանիդ: Ընդ որում՝ այն պարունակվում է նաև այդ ծառերի տերևների մեջ: Բալից մարդը չի թունավորվի, սակայն դրա կորիզները կոտրել ու ուտելը կարող է շատ վտանգավոր լինել:

Խնձոր

Ցիանիդ պարունակում են նաև խնձորի սերմերը, սակայն դրանցում այդ թունավոր նյութի պարունակությունն այդքան մեծ չէ: Այնուամենայնիվ՝ մասնագետները խորհուրդ չեն տալիս ուտել խնձորի սերմերը, քանի որ դրանք կարող են դառնալ ինքնազգացողության վատացման պատճառ:

Խավարածիլ

Այս բույսը շատ համեղ է և օգտագործվում է տարբեր թխվածքների ու պուդինգների բաղադրության մեջ: Դրա ցողունն անչափ համեղ է, իսկ արմատն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ որպես լուծողական միջոց: Սակայն այն պարունակում է քայքայող թթու, որն էլ ավելի վտանգավոր է դառնում, երբ բույսի մանրացրած տերևները խառնվում են ջրին ու սոդային:

Լոլիկ

Լոլիկների տերևներն ու ցողունները պարունակում են նյութ, որը կոչվում է Glycoalkaloid: Այս նյութն առաջացնում է մարսելախանգարում ու նյարդայինություն, սակայն մարդիկ միևնույն է օգտագործում են այս բույսը որպես համի ուժեղացուցիչ՝ մինչ այդ հատուկ մեթոդով մշակելով այն:

Կարտոֆիլ

Կարտոֆիլը շատ տարածված ու սիրելի մթերք է, սակայն դրա ցողուններն ու տերևները պարունակում են խիստ թունավոր նյութ: Բացի այդ, թունավոր կարող է լինել անգամ կարտոֆիլը: Այս դեպքում թույնի առկայության մասին է վկայում կարտոֆիլի կանաչ գույնը: Կարտոֆիլից թունավորման առաջին ախտանշանը կլինի ինքնազգացողության վատացումը, որից հետո մարդը կարող է կոմայի մեջ ընկնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook