logo

առողջ բլոգ

բլոգ
առողջ կենսակերպ
գեղեցկությունմարմնի խնամքառողջ սնունդ
հիվանդություններ
հիվանդություններհոգեբանությունհարցազրույցներմանկական խնամքապագայի բժշկություն
բժշկական տեղեկատվություն
հաղորդաշար
ժամանց
հայտարարություններմշակույթսպորտճամփորդական նորություններբաղադրատոմս
am
  • Armenian_Flag AM
  • UK_Flag EN
  • Russian_Flag RU
  • 23:18:38
    23:18:38

    Կայքի քարտեզ

    healthy lifestyle

    diseases

    med info

    entertainment

    Հետևեք մեզ

    բլոգ
    Արխիվ
    Մեր մասին
    գեղեցկություն
    մարմնի խնամք
    առողջ սնունդ
    հիվանդություններ
    հոգեբանություն
    հարցազրույցներ
    մանկական խնամք
    ապագայի բժշկություն
    հաղորդաշար
    հայտարարություններ
    մշակույթ
    սպորտ
    ճամփորդական նորություններ
    բաղադրատոմս
    https://www.facebook.com/AroxjBlog
    https://www.youtube.com/@ԱռողջԲլոգ
    https://www.instagram.com/aroxjblog.am/
    ⓒlogo

    առողջ բլոգ

    2026 | Բոլոր իրավունքները պաշտպանված են։

    qoutesԳավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

    Գավառ համայնքում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար։ Միջոցառումը նախաձեռնել են Գավառի համայնքապետարանը և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն։ Մրցաշարը կազմակերպել են պատասխանատուներ Նարեկ Մուրադյանը և Լալա Մկրտչյանը։

    Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել է Գավառ քաղաքի և համայնքի բնակավայրերի 21 ձիավար։

    Մրցարշավի ընթացքին ներկա է գտնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

    Մասնակիցները մրցել են 800 մետր մրցուղում։ Ամենաարագ արդյունքը գրանցած երեք ձիավարներն արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի։

    Առաջին տեղը զբաղեցրել է Վարդգես Մանուկյանը, երկրորդը՝ Սիրակ Սաֆարյանը, իսկ երրորդը՝ Արթուր Կարապետյանը։

    Կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար Գևորգ Զախարյանին հանձնվել է շնորհակալագիր։

    Մրցանակները հաղթողներին հանձնել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

    կարդալ ավելին
    banner

    qoutesԳոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան

    Ինչի՞ եք դուք պատրաստ՝ հանուն ձեր մտերիմ ընկերոջ. «Մեկ in Մեկ» ֆիլմի հերոս Արամը, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի օգնությամբ, պատրաստ եղավ, նույնիսկ, ծայրահեղ քայլի: Նա մեկին մեկ նմանվեց Արկադի Դումիկյանին ու սկսեց նրա անվան տակ հանդես գալ տարբեր միջոցառումների: Իսկ եթե հավելենք, որ նրա մտերիմ ընկերոջը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը, ավելորդ կլինի նշել, թե որքան զվարճալի ու վտանգավոր պատմությունների մեջ են հայտնվում գլխավոր հերոսները, որոնց արկածները արդեն հասանելի են մեծ էկրաններին:

    «Շարմ հոլդինգի» «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Կինոմոսկվա»-ում: Կարմիր գորգի փոխարեն հյուրերին սպասվում էր իսկական հարսանեկան արարողություն. Գոհար Ավետիսյանը կինոթատրոնի պատշգամբից նետեց իր ծաղկեփունջը, սակայն հաջողակը, որին հասավ փունջը, ոչ թե պետք է պատրաստվի իր հարսանիքին, այլ «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ կմարմնավորի հերոսներից մեկին:

    Սա խորհրդանշական պահ էր, քանի որ այս ֆիլմով իր կինոդեբյուտը կատարեց նաև հայտնի դիմահարդարը: Գոհարն ավելի ուշ խոստովանեց՝ եթե լինեն լավ նախագծերից հրավերներ, կրկին կփորձի իրեն դերասանուհու դերում:

    Չնայած ֆիլմի շապիկին հարսնացուի կերպարով է, պրեմիերային Գոհարն ավանդական սպիտակ զգեստը փոխարինել էր մարմինն ընդգծող վարդագույն հանդերձանքով, որը, սակայն, ևս աչքի էր ընկնում երկար փեշով. «Քանի որ իմ առաջին պրեմիերան է, որտեղ ես եմ գլխավոր դերասանուհին, պատրաստվեցի, ինչպես «Օսկարի» համար: Մտածում էի հարսանեկան զգեստ հագնել, բայց որոշեցի, որ դա կհագնեմ իմ իսկական հարսանիքին»,-NEWS.am STYLE-ին, կեսկատակ-կեսլուրջ, ասաց դիմահարդարը:

    Առանձին ծափերի է արժանի նաև Զիրոյանը, ով մեկին մեկ խաղաց Դումիկյանի կերպարը: Երգիչը, ի դեպ, ևս անձամբ մասնակցություն ունեցավ ֆիլմում:

    Շատերին ոգևորել էր Ռոբերտ Մարտիրոսյանի մասնակցությունը՝ որպես դերասան: Սակայն նա նշում է, որ իրեն համոզելու կարիք չի եղել, հեշտությամբ համաձայնվել է առաջարկին:

    Ֆիլմում կտեսնեք նաև մի շարք այլ հայտնի դերասանների՝ Մկրտիչ Արզումանյանին, Տոմա Պետրոսյանին, Անժելա Սարգսյանին, Մարինկա Խաչատրյանին, Արամ Կարախանյանին և այլ ճանաչված դեմքերի: Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը կրկին ծիծաղ կառաջացնի իր հումորային կերպարով. այս անգամ ֆիլմում կտեսնեք նաև նրա որդուն՝ Արթուրին, որը ևս ոգևորված էր իր առաջին դերի համար:

    «Մեկ in Մեկ»-ի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

    Սյունե Առաքելյան

    կարդալ ավելին
    banner

    qoutesՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի նոր թվային անձնագիրը

    Հայաստանի անկախության 35-ամյակի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Ներքին գործերի նախարարությունը տեսանյութով ներկայացրել է Հայաստանի նոր կենսաչափական անձնագիրը՝ այն անվանելով Հայաստանի թվային անձնագիր։

    Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոր փաստաթուղթն արտացոլում է Հայաստանի պատմությունը, մշակույթը, ծագումնաբանությունը, կրոնն ու պետականությունը։

    «Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար»,- նշվում է հրապարակման մեջ։

    Ինչպես ավելի վաղ գրել էինք, ապրիլին հայտարարվել էր, որ նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը քաղաքացիներին հասանելի կդառնան 2026 թվականի աշնանից։ Ներկայացված համակարգը համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի պահանջներին։ Այն նախատեսված է փաստաթղթերի հուսալիությունը բարձրացնելու և սահմանային անցումները դյուրացնելու համար։ Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է սահմանային անցակետերում գործարկել նաև ավտոմատ անցման համակարգեր։

    Անձնագրի ձևավորման մեջ ներառված են Հայաստանի քարտեզը, Մեսրոպյան այբուբենը, առաջին հայատառ նախադասությունը, պատմամշակութային հուշարձաններն ու պետական կառույցների շենքերը։ Առանձին էջերով ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը՝ իրենց բնորոշ խորհրդանիշներով։

    կարդալ ավելին
    banner

    qoutesՖոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար

    Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար։

    Առանց ֆոլաթթվի դժվարանում է արյան կարմիր գնդիկների բնականոն արտադրությունը, իսկ օրգանիզմում դրա բավարար քանակը կարևոր է արյան կազմի ու որակի, ինչպես նաև ճարպերի և ածխաջրերի փոխանակության նորմալ ընթացքի համար։

    ❗️

    B9 վիտամինի պակասի դեպքում կարող է զարգանալ սակավարյունություն։

    Ֆոլաթթուն կարևոր է նաև բջիջների աճի, զարգացման և նորացման գործընթացների համար։ Օրգանիզմի տասնյակ տրիլիոնավոր բջիջներ մշտապես նորացվում են, և այս գործընթացում B9 վիտամինը կարևոր դեր ունի։

    🔺

    Այն մասնակցում է նաև բնականոն մարսողության և ախորժակի պահպանմանը։

    Որտե՞ղ է հանդիպում ֆոլաթթուն։

    B9 վիտամինով հարուստ են՝

    ✔️

    կաղամբը և բրոկոլին

    ✔️

    սև հաղարջը, ազնվամորին, մասուրը

    ✔️

    վայրի սխտորը և հազարաթերթիկի տերևները

    ✔️

    ճակնդեղը, գազարը, դդումը

    ✔️

    ոլոռը և լոբին

    ✔️

    վարունգը, սունկը

    ✔️

    բանանը, սեխը, նարինջը, ծիրանը և այլն։

    ✔️

    Ֆոլաթթու պարունակվում է նաև խատուտիկի, եզան լեզվի, անանուխի և եղինջի մեջ։

    ✨

    Հավասարակշռված սննդակարգը օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների լավագույն աղբյուրներից է։

    կարդալ ավելին
    banner

    qoutesԿառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը»

    Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը» հաստատելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի՝ Հայաստանում երեխաների որդեգրման գործընթացն այսուհետ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կբխի երեխայի լավագույն շահերից։

    Ըստ այդմ, կստեղծվի մեկ միասնական շտեմարան, որտեղ կներառվեն ինչպես որդեգրման ենթակա երեխաների, այնպես էլ երեխա որդեգրել ցանկացող անձանց տվյալները։

    📌

    Երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացը կիրականացվի երկու փուլով։ Համադրման տեխնիկական փուլը կկազմակերպվի մարզպետերի աշխատակազմերի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև: Մասնագիտական փուլը կիրականացնի աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհուրդը։
    Որոշմամբ կվերանայվի նաև որդեգրման համար ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև կսահմանվեն գործընթացի գաղտնիքի վերաբերյալ կարգավորումներ։ Կամրագրվի նաև որդեգրման վերահսկողության կարգը, որը կիրականացվի մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից։

    📅

    Որոշումը ուժի մեջ կմտնի 2028 թ․ հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թ․ հունվարի 1-ից՝ ՀՀ ամբողջ տարածքում։

    կարդալ ավելին
    banner

    qoutesԳավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

    Գավառ համայնքում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար։ Միջոցառումը նախաձեռնել են Գավառի համայնքապետարանը և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն։ Մրցաշարը կազմակերպել են պատասխանատուներ Նարեկ Մուրադյանը և Լալա Մկրտչյանը։

    Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել է Գավառ քաղաքի և համայնքի բնակավայրերի 21 ձիավար։

    Մրցարշավի ընթացքին ներկա է գտնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

    Մասնակիցները մրցել են 800 մետր մրցուղում։ Ամենաարագ արդյունքը գրանցած երեք ձիավարներն արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի։

    Առաջին տեղը զբաղեցրել է Վարդգես Մանուկյանը, երկրորդը՝ Սիրակ Սաֆարյանը, իսկ երրորդը՝ Արթուր Կարապետյանը։

    Կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար Գևորգ Զախարյանին հանձնվել է շնորհակալագիր։

    Մրցանակները հաղթողներին հանձնել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

    կարդալ ավելին
    banner

    qoutesԳոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան

    Ինչի՞ եք դուք պատրաստ՝ հանուն ձեր մտերիմ ընկերոջ. «Մեկ in Մեկ» ֆիլմի հերոս Արամը, հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի օգնությամբ, պատրաստ եղավ, նույնիսկ, ծայրահեղ քայլի: Նա մեկին մեկ նմանվեց Արկադի Դումիկյանին ու սկսեց նրա անվան տակ հանդես գալ տարբեր միջոցառումների: Իսկ եթե հավելենք, որ նրա մտերիմ ընկերոջը մարմնավորում է Ռոբերտ Մարտիրոսյանը, ավելորդ կլինի նշել, թե որքան զվարճալի ու վտանգավոր պատմությունների մեջ են հայտնվում գլխավոր հերոսները, որոնց արկածները արդեն հասանելի են մեծ էկրաններին:

    «Շարմ հոլդինգի» «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան կայացավ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Կինոմոսկվա»-ում: Կարմիր գորգի փոխարեն հյուրերին սպասվում էր իսկական հարսանեկան արարողություն. Գոհար Ավետիսյանը կինոթատրոնի պատշգամբից նետեց իր ծաղկեփունջը, սակայն հաջողակը, որին հասավ փունջը, ոչ թե պետք է պատրաստվի իր հարսանիքին, այլ «Շարմ հոլդինգի» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ կմարմնավորի հերոսներից մեկին:

    Սա խորհրդանշական պահ էր, քանի որ այս ֆիլմով իր կինոդեբյուտը կատարեց նաև հայտնի դիմահարդարը: Գոհարն ավելի ուշ խոստովանեց՝ եթե լինեն լավ նախագծերից հրավերներ, կրկին կփորձի իրեն դերասանուհու դերում:

    Չնայած ֆիլմի շապիկին հարսնացուի կերպարով է, պրեմիերային Գոհարն ավանդական սպիտակ զգեստը փոխարինել էր մարմինն ընդգծող վարդագույն հանդերձանքով, որը, սակայն, ևս աչքի էր ընկնում երկար փեշով. «Քանի որ իմ առաջին պրեմիերան է, որտեղ ես եմ գլխավոր դերասանուհին, պատրաստվեցի, ինչպես «Օսկարի» համար: Մտածում էի հարսանեկան զգեստ հագնել, բայց որոշեցի, որ դա կհագնեմ իմ իսկական հարսանիքին»,-NEWS.am STYLE-ին, կեսկատակ-կեսլուրջ, ասաց դիմահարդարը:

    Առանձին ծափերի է արժանի նաև Զիրոյանը, ով մեկին մեկ խաղաց Դումիկյանի կերպարը: Երգիչը, ի դեպ, ևս անձամբ մասնակցություն ունեցավ ֆիլմում:

    Շատերին ոգևորել էր Ռոբերտ Մարտիրոսյանի մասնակցությունը՝ որպես դերասան: Սակայն նա նշում է, որ իրեն համոզելու կարիք չի եղել, հեշտությամբ համաձայնվել է առաջարկին:

    Ֆիլմում կտեսնեք նաև մի շարք այլ հայտնի դերասանների՝ Մկրտիչ Արզումանյանին, Տոմա Պետրոսյանին, Անժելա Սարգսյանին, Մարինկա Խաչատրյանին, Արամ Կարախանյանին և այլ ճանաչված դեմքերի: Իսկ երգչուհի Սոնա Շահգելդյանը կրկին ծիծաղ կառաջացնի իր հումորային կերպարով. այս անգամ ֆիլմում կտեսնեք նաև նրա որդուն՝ Արթուրին, որը ևս ոգևորված էր իր առաջին դերի համար:

    «Մեկ in Մեկ»-ի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

    Սյունե Առաքելյան

    կարդալ ավելին
    banner

    վերջին գրառումներ

    banner

    ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

    1016 դիտում

    22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 17:57

    banner

    1 ճաշի գդալ մեղր ≈ 4 թեյի գդալ շաքարավազ

    958 դիտում

    22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 08:34

    banner

    Սեպտեմբերի 17-ին նշվում է Պացիենտների անվտանգության համաշխարհային օրը

    1444 դիտում

    17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:27

    banner

    Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

    1842 դիտում

    17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:10

    բժշկական տեղեկատվություն

    banner

    Կատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    722 դիտում

    25 ՄԱՅԻՍ 2026 08:53

    banner

    Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

    1842 դիտում

    17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:10

    banner

    Ռևմատոիդ արթրիտ

    1642 դիտում

    02 ՀՈՒԼԻՍ 2026 08:40

    banner

    Ե՞րբ է անհրաժեշտ բարիատրիկ վիրահատություն և ինչպե՞ս կանխել հաստ աղիքի ուռուցքները

    4208 դիտում

    02 ՀՈՒՆԻՍ 2026 09:03

    banner

    Սեքսուալ անհամատեղելիություն․ պատճառներ, դրսևորումներ և լուծման ուղիներ

    611 դիտում

    29 ՄԱՅԻՍ 2026 11:50

    banner

    Արգանդի վզիկի քաղցկեղ․ Առաջին նշաններ, ախտորոշում և կանխարգելում

    474 դիտում

    29 ՄԱՅԻՍ 2026 11:18

    banner

    Ինչպե՞ս է փոխվում կյանքը լազերային կոռեկցիայից հետո

    732 դիտում

    27 ՄԱՅԻՍ 2026 11:33

    banner

    Ամանորյա սեղանի վտանգները․ ինչպես խուսափել սննդային թունավորումներից

    600 դիտում

    27 ՄԱՅԻՍ 2026 11:24

    banner

    Վինիրներ՝ ինչպե՞ս ստանալ իդեալական ժպիտ առանց վնասելու ատամները

    583 դիտում

    27 ՄԱՅԻՍ 2026 11:16

    banner

    Ցիստիտ. Ինչպե՞ս պաշտպանել միզուղիների առողջությունը

    928 դիտում

    25 ՄԱՅԻՍ 2026 12:01

    banner

    Կատարակտ. պատճառները, ախտանիշները և ժամանակակից բուժման մոտեցումները

    722 դիտում

    25 ՄԱՅԻՍ 2026 08:53

    banner

    Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

    1842 դիտում

    17 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:10

    առողջ կենսակերպ

    banner

    9 գործնական կանոն` սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար

    433 դիտում

    16 ՀՈՒԼԻՍ 2026 12:55

    banner

    1 ճաշի գդալ մեղր ≈ 4 թեյի գդալ շաքարավազ

    958 դիտում

    22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 08:34

    banner

    Նուշը չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները. JN

    1635 դիտում

    12 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 19:05

    banner

    Սեզոնային սնունդ՝ ավելի բազմազան սննդակարգի համար

    1111 դիտում

    26 ՕԳՈՍՏՈՍ 2026 11:00

    banner

    Սենյակային բույսեր․ որոնք կարող են բացասաբար ազդել առողջության վրա

    720 դիտում

    07 ՕԳՈՍՏՈՍ 2026 12:29

    banner

    Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա

    650 դիտում

    05 ՕԳՈՍՏՈՍ 2026 14:08

    banner

    Ջերմային հարվածը շոգից

    648 դիտում

    31 ՀՈՒԼԻՍ 2026 08:04

    banner

    Սիրտը կիզիչ շոգի պայմաններում․ ծայրահեղ բարձր ջերմաստիճանը՝ որպես սիրտանոթային ռիսկի կարևորագույն գործոն

    702 դիտում

    21 ՀՈՒԼԻՍ 2026 11:30

    banner

    Օրգազմ մարզման ժամանակ

    481 դիտում

    17 ՀՈՒԼԻՍ 2026 19:56

    banner

    Օդորակիչը մեքենայում. օգուտներն ու հնարավոր ռիսկերը առողջության համար

    773 դիտում

    17 ՀՈՒԼԻՍ 2026 08:18

    banner

    9 գործնական կանոն` սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար

    433 դիտում

    16 ՀՈՒԼԻՍ 2026 12:55

    banner

    1 ճաշի գդալ մեղր ≈ 4 թեյի գդալ շաքարավազ

    958 դիտում

    22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 08:34

    հիվանդություններ

    banner

    Էնտերոբիոզի ձվիկների հայտնաբերում (Սրատուտներ)

    487 դիտում

    25 ՕԳՈՍՏՈՍ 2026 11:46

    banner

    Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար

    900 դիտում

    24 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 21:59

    banner

    Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը»

    559 դիտում

    24 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 21:57

    banner

    Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս

    1727 դիտում

    15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 13:16

    banner

    Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է

    2933 դիտում

    04 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 08:31

    banner

    Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը

    1381 դիտում

    28 ՕԳՈՍՏՈՍ 2026 08:09

    banner

    Ինչպես է զգայական դեզինտեգրացիան ազդում երեխայի խոսքի վրա

    973 դիտում

    26 ՕԳՈՍՏՈՍ 2026 09:18

    banner

    Ինչպե՞ս է գործում Moderna-ի՝ քաղցկեղի դեմ նոր mRNA պատվաստանյութը

    779 դիտում

    26 ՕԳՈՍՏՈՍ 2026 08:59

    banner

    Ի՞նչ է էնդոմետրիոզը, ե՞րբ է առաջանում, որո՞նք են ախտանիշները

    661 դիտում

    25 ՕԳՈՍՏՈՍ 2026 12:20

    banner

    ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ՝ ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌԻ ՀԱՄԱՐ

    386 դիտում

    25 ՕԳՈՍՏՈՍ 2026 11:52

    banner

    Էնտերոբիոզի ձվիկների հայտնաբերում (Սրատուտներ)

    487 դիտում

    25 ՕԳՈՍՏՈՍ 2026 11:46

    banner

    Ֆոլաթթուն՝ B9 վիտամինը, կարևոր դեր ունի մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի համար

    900 դիտում

    24 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 21:59

    ժամանց

    banner

    Ճամփորդությունից հետո պետք է զգուշանալ ոչ միայն հուշանվերներից. բժիշկները պատմել են, թե որ ախտանշաններին է պետք ուշադրություն դարձնել

    747 դիտում

    08 ՕԳՈՍՏՈՍ 2026 21:36

    banner

    Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան

    715 դիտում

    25 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:49

    banner

    Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

    579 դիտում

    23 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:41

    banner

    ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

    1016 դիտում

    22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 17:57

    banner

    Նոր ուղղություն «Շիրակ» օդանավակայանից

    1537 դիտում

    01 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 12:03

    banner

    Արգել գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին վերածնվում է

    1041 դիտում

    27 ՕԳՈՍՏՈՍ 2026 09:36

    banner

    Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

    749 դիտում

    26 ՕԳՈՍՏՈՍ 2026 09:47

    banner

    Դասական համերգային ծրագիր

    630 դիտում

    19 ՕԳՈՍՏՈՍ 2026 20:23

    banner

    Ինչո՞ւ են Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը որոշել ամուսնանալ իրենց տան հյուրասենյակում

    738 դիտում

    17 ՕԳՈՍՏՈՍ 2026 08:01

    banner

    Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին

    932 դիտում

    08 ՕԳՈՍՏՈՍ 2026 21:45

    banner

    Ճամփորդությունից հետո պետք է զգուշանալ ոչ միայն հուշանվերներից. բժիշկները պատմել են, թե որ ախտանշաններին է պետք ուշադրություն դարձնել

    747 դիտում

    08 ՕԳՈՍՏՈՍ 2026 21:36

    banner

    Գոհար Ավետիսյանը՝ դերասանուհու դերում, Զիրոյանը՝ Արկադի Դումիկյանի կերպարում, իսկ կարմիր գորգին՝ հարսանեկան անակնկալ. կայացավ «Մեկ in Մեկ» ֆիլմի պրեմիերան

    715 դիտում

    25 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:49

    banner

    Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս

    1727 դիտում

    15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 13:16

    banner

    7 կարևոր կանոն լաբորատոր հետազոտություններ հանձնելուց առաջ

    1401 դիտում

    15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 12:50

    banner

    Տեխնոհսկաները 2026-ին կրճատել են ավելի քան 128 հազար աշխատակցի

    1524 դիտում

    15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2026 09:38

    ամենաշատ դիտված

    banner
    Հայաստանում առաջին անգամ կայացել է ռոբոտային հեռավար վիրահատություն

    «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը հերթական առաջանցիկ քայլն է կատարում հայաստանյան առողջապահության ոլորտում։ Կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը՝ Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն ավելի քան 3300 կմ հեռավորությունից վիրահատել է «Սլավմեդ»-ում գտնվող պացիենտին։

    Շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առաջնային փուլում գտնվող պացիենտի մոտ իրականացվել է շագանակագեղձի՝ ռոբոտ-ասիստենցված արմատական հեռացում։ Հեռավար վիրահատական միջամտությունն անցել է հարթ և անվտանգ՝ շնորհիվ «Սլավմեդ»-ի բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և բացառիկ տեխնիկական հագեցվածության։

    «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք ընտրել ենք շարունակական զարգացման ու կատարելագործման, ժամանակակից մոտեցումների և նորարարությունների որդեգրման ուղին։ Այսօր մեզ համար առանձնահատուկ կարևոր և ուղենշային ձեռքբերում է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատության իրականացումը»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։

    Նշենք, որ «Սլավմեդ»-ն առաջինն է Հայաստանում ներդրել ռոբոտային վիրաբուժությունը և ձևավորել այս ոլորտում մասնագիտացված վիրաբուժական թիմ։ Հեռավար վիրահատության հաջող իրականացման կարևոր գրավականներից են «Սլավմեդ»-ում ներդրված գերժամանակակից Toumai MT-1000 ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ և բացառիկ՝ հեռավար վիրահատությունների իրականացման համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնում առկա գերարագ ինտերնետային կապուղիները։

    Այս տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած հեռավորությունից անխափան կառավարել ռոբոտային համակարգը և ապահովել վիրահատության անվտանգ ու ճշգրիտ ընթացքը։ Նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարվել՝ ադապտացնելու երկու կլինիկաների ռոբոտային համակարգերը։ 

    «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը, ով ողջ ընթացքում ֆիզիկապես գտնվել է վիրասրահում՝ պացիենտի և ռոբոտի կողքին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ նշանակություն ունի այս իրադարձությունը, որովհետև բժշկությունը սկսում է սահմաններ չճանաչել։ Մեր պացիենտը, վստահելով մեր կլինիկային ու թիմին, առանց վարանելու ընտրեց այս տարբերակը։ Ես վիրասրահում էի և պատրաստ էի ցանկացած վայրկյանի, որևէ տեխնիկական խնդրի դեպքում, անմիջապես շարունակել վիրահատությունն այստեղից, այնպես որ պացիենտի կյանքին ու առողջությանը ոչ մի խնդիր չէր կարող սպառնալ»։

    Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն։ 

    «Սլավմեդ» ԲԿ Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը նշել է,  որ այս ամենը հնարավոր է դարձել ամբողջական հեռավիրահատական համակարգ ներդնելու միջոցով։ «Մեր մարտավարությունն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բժշկության մակարդակը հավասարեցնել աշխարհի առաջատար կենտրոններին։ Այս համակարգն ապահովում է աշխարհի ցանկացած առաջատար մասնագետի հմտությունների ներկայությունը մեր վիրասրահում։ Սա նաև ֆինանսական մեծ խնայողություն է պացիենտների համար։ Այլևս կարիք չկա հսկայական գումարներ ծախսել արտերկիր մեկնելու և այնտեղ մնալու համար. նույն ծառայությունը նրանք ստանում են հայրենիքում՝ ավելի մատչելի արժեքով»,- հավելել է Լևոն Գրիգորյանը:

    «Հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ «Սլավմեդ»-ն ապահովեց այդ բարձր մակարդակը՝ ևս մեկ անգամ փաստելով տարածաշրջանում իր առաջատար դիրքը։ Ռոբոտային հեռավար վիրաբուժության ներդրմամբ կլինիկան նոր էջ է բացում, և ես ցանկանում եմ իմ փորձով ու գիտելիքներով նպաստել, որպեսզի այս ձեռնարկը մեծ հաջողություններ գրանցի»,- ասել է վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն։

    Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ պաշտպանությամբ. կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են ապահովագրող այլ կապուղիներ, իսկ երկու կողմից անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։

    banner
    Անհրաժեշտ է արդյո՞ք հակասնկային նշանակել հակաբիոտիկների հետ

    Հակաբիոտիկների հետ զուգահեռ հակասնկային դեղերի կիրառման հաճախականության գնահատումը
    Մշտական հարց` անհրաժեշտ է արդյո՞ք հակասնկային նշանակել հակաբիոտիկների հետ: Աշխարհում քրոնիկ և վարակային հիվանդությունների արդյունավետ բուժումն այսօր բախվում է մի շարք լուրջ մարտահրավերների, որոնցից մեկը հակամանրէային և հակասնկային դեղերի ոչ ռացիոնալ կիրառումն է։ Գործնականում և հասարակական մակարդակում բավական տարածված է այն սխալ պատկերացումը, թե հակաբիոտիկների ընդունումը պարտադիր պետք է ուղեկցվի հակասնկային դեղերի կիրառմամբ՝ որպես սնկային վարակներից կանխարգելման միջոց։ Այս մոտեցումը հաճախ ձևավորվում է ոչ մասնագիտական խորհրդատվության կամ ինքնաբուժման արդյունքում և հանգեցնում է հակասնկային դեղերի անհիմն օգտագործման։

    📝

    Միջազգային հեղինակավոր կլինիկական ուղեցույցներն ու գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ հակասնկային դեղերի կիրառման զգալի մասը՝ մոտ 30–50%-ը, համարվում է անտեղի կամ ոչ օպտիմալ։ Չնայած այն փաստին, որ լայն սպեկտրի հակաբիոտիկները կարող են որոշակիորեն խաթարել օրգանիզմի բնական միկրոֆլորան, դա ինքնին չի նշանակում, որ բոլոր պացիենտների մոտ անխուսափելիորեն զարգանալու է կլինիկորեն նշանակալի սնկային վարակ։ Հետևաբար, կանխարգելիչ հակասնկային թերապիան չունի բավարար գիտական հիմնավորում։ Ավելին, նման ոչ նպատակային կիրառումը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ։ Դրանցից են դեղակայուն սնկային շտամների առաջացման և տարածման վտանգի մեծացումը, լյարդի տոքսիկ ազդեցությունների և դեղային փոխազդեցությունների հաճախականության աճը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական բեռի ձևավորումը թե՛ հիվանդների, թե՛ առողջապահական համակարգի համար։ Այս գործոնները միասին ընդգծում են հակասնկային դեղերի զգույշ և հիմնավորված կիրառման անհրաժեշտությունը։

    👉

    Հակասնկային թերապիան, այդ թվում՝ պրոֆիլակտիկ կիրառումը, պետք է իրականացվի խիստ անհատականացված մոտեցմամբ։ Այն հիմնականում ցուցված է բարձր ռիսկային խմբերում, ինչպիսիք են՝ ծանր կամ միջին աստիճանի իմունային թուլացում ունեցող պացիենտները, արյան համակարգի հիվանդություններով անձինք, երկարատև և բարձր դոզաներով հակաբիոտիկային բուժում ստացող հիվանդները, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվող և ինվազիվ միջամտությունների ենթարկվող պացիենտները։ Այս ռիսկային գործոնների բացակայության դեպքում հակասնկային դեղերի կանխարգելիչ նշանակումը սովորաբար հիմնավորված չի համարվում։

    📌

    ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնում իրականացված ուսումնասիրությունը գնահատել է հակաբիոտիկների հետ համակցված հակասնկային դեղերի կիրառման տարածվածությունը, ինչը, ըստ ստացված արդյունքների, բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Սակայն շատ դեպքերում այն հիմնված չէ հստակ բժշկական ցուցումների վրա և հիմնական շարժիչ գործոնը «կանխարգելման» կամ «անվտանգության ապահովման» գաղափարն է, որը հատկապես արտահայտված է դեղատնային խորհրդատվության մակարդակում։ Դեղատների աշխատակիցների մի մասը հակասնկային դեղեր առաջարկում է նույնիսկ առանց հաստատված ախտորոշման, ինչը վկայում է կանխարգելիչ մոտեցման գերակայության մասին գործնական մակարդակում։

    ✅

    Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թե՛ բնակչության, թե՛ դեղատան աշխատակիցների շրջանում առկա են գիտելիքային բացեր հակաբիոտիկների ազդեցությամբ սնկային վարակների զարգացման իրական մեխանիզմների վերաբերյալ։ Այս թերի պատկերացումները նպաստում են ոչ ռացիոնալ դեղային վարքագծի ձևավորմանը՝ ինչպես դեղատնային խորհրդատվության ընթացքում, այնպես էլ ինքնաբուժման մակարդակում։ Բնակչության շրջանում հակասնկային դեղերը հաճախ ընկալվում են որպես հակաբիոտիկների «պարտադիր ուղեկից», ինչը չի համապատասխանում ժամանակակից կլինիկական ուղեցույցներին։

    🔊

    Այսպիսով, հակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանի Հանրապետությունում ունի զգալի տարածում։ Սա ընդգծում է առողջապահական կրթության մակարդակի բարձրացման, մասնագիտական վերապատրաստման ուժեղացման և դեղերի նշանակման ու կիրառման վերահսկողության համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը։

    banner
    Ի՞նչ է փոխվել մանկապարտեզների սննդակարգում

    Մանկաբույժի խորհուրդները ծնողներին

    «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Սինամ Պապյանը խորհուրդ է տալիս ընտանիքին և մանկապարտեզին լինել նույն թիմում։ 
    Նրա խոսքով՝

    • առողջ սննդային սովորությունները ձևավորվում են ամեն օր՝ ոչ միայն մանկապարտեզում, այլև տանը,

    • հանգստյան օրերին նույնպես ցանկալի է պահպանել նույն սննդային սկզբունքները,

    • յուրաքանչյուր հիմնական կերակուր պետք է հիմնված լինի «առողջ ափսեի» սկզբունքի վրա՝ ներառելով բանջարեղեն, սպիտակուց և բարդ ածխաջրեր,

    • նոր մթերքներից հրաժարվելը միշտ չէ, որ նշանակում է, թե երեխան դրանք չի սիրում․ երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր, մինչև երեխան ընդունի նոր համը,

    • եթե երեխայի հասակն ու քաշը համապատասխանում են տարիքային նորմերին, ամենայն հավանականությամբ նա ստանում է բավարար սնունդ, նույնիսկ եթե ծնողին թվում է, թե քիչ է ուտում,

    • կարևոր է պահպանել հիմնական սնունդների և միջուտեստների միջև մոտ երկու ժամ ընդմիջում, որպեսզի երեխան սովի բնական զգացողությամբ նստի սեղանի շուրջ։

    Ի՞նչ է փոխվել մանկապարտեզների սննդակարգում

    2026 թվականից Հայաստանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է առողջ սննդակարգի նոր չափորոշիչ։
    Փոփոխությունների արդյունքում՝

    • Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

    • Ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ (ամբողջահատիկ ցորենից հաց, ամբողջահատիկ ցորենից մակարոնեղեն, հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն):

    • Շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք (ներառյալ` հյութեր, կակաո և այլն):

    • Թույլատրվում է որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:

    • Նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ.  ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով:

    • Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում:

    Չի թույլատրվում.

    • կրեմային հրուշակեղեն,

    • քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք,

    • շոկոլադ,

    • շոկոլադապատ արտադրանք,

    • աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ),

    • կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ):  

    Այս փոփոխությունների նպատակը միայն երեխաներին կերակրելը չէ, այլ առողջ սննդային մշակույթ ձևավորելը։

    Առողջ սնվելը սովորություն է, ոչ թե մեկ օրվա փոփոխություն: Երեխաները միշտ չէ, որ պատրաստ են անմիջապես ընդունել նոր համերը։ Բրոկոլին, լոբազգիները կամ այլ անսովոր մթերքները սկզբում կարող են մնալ ափսեի մեջ։

    Սակայն մասնագետները վստահեցնում են՝ նոր մթերքի հետ «ընկերանալու» համար երբեմն անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր։

    Համբերատարությունը, բազմազանությունը և մեծահասակների անձնական օրինակը հաճախ ավելի արդյունավետ են, քան ցանկացած պարտադրանք։

    Ամփոփելով

    Առողջ սնվելու սովորությունները ձևավորվում են տարիների ընթացքում՝ ընտանիքի և կրթական հաստատության համատեղ աշխատանքի շնորհիվ։
    Երեխայի համար կարևոր է ոչ միայն այն, թե որքան է նա ուտում, այլ նաև այն, թե ինչ է ուտում, ինչ միջավայրում է սնվում և ինչ օրինակ է տեսնում իր շուրջը։
    Երբ տունն ու մանկապարտեզը միասին ձևավորում են առողջ սննդային մշակույթ, երեխան ոչ միայն ավելի հեշտ է ընդունում նոր համերը, այլև ձեռք է բերում այնպիսի սովորություններ, որոնք կարող են ուղեկցել նրան ամբողջ կյանքի ընթացքում։

    banner
    5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում

    5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում

    Բնության գրկում հանգիստը կարող է լինել հաճելի և անվտանգ, եթե պահպանեք մի քանի պարզ կանոն։

    🍃

    Պաշտպանվեք միջատներից և տիզերից

    Կրեք երկարաթև, բաց գույնի հագուստ, օգտագործեք միջատավանող (ռեպելենտ) միջոցներ և զբոսանքից հետո զննեք մարմինը։

    💧

    Խմեք միայն խմելու համար նախատեսված ջուր

    Նախընտրեք շշալցված կամ անվտանգ աղբյուրներից ստացված ջուր։ Եթե վստահ չեք ջրի որակին, այն օգտագործելուց առաջ եռացրեք։

    🍎

    Պահպանեք սննդային անվտանգությունը

    Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում և մի օգտագործեք երկար ժամանակ արևի տակ մնացած սնունդ։

    ☀️

    Պաշտպանվեք արևից

    Օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում։

    🗑️

    Հոգ տարեք շրջակա միջավայրի մասին

    Հանգստից հետո հավաքեք աղբը, մի աղտոտեք բնությունը և պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։

    🌳

    Հիշե՛ք՝ անվտանգ հանգիստը սկսվում է պատասխանատու վարքագծից։ Մի քանի պարզ կանոն կօգնեն պահպանել և՛ ձեր առողջությունը, և՛ բնության գեղեցկությունը։

    5659 դիտում

    banner
    Ամառային ճանապարհորդություններ․ պատվաստումներ և առողջապահական խորհուրդներ

    Ամառը ճանապարհորդությունների ամենասիրված շրջանն է։ Սակայն նախքան մեկնելը կարևոր է մտածել ոչ միայն ճամփորդության երթուղու, այլև առողջության մասին։

    ✅

    Համոզվեք՝ արդյո՞ք ստացել եք պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները։

    ✅

    Ճանապարհորդությունից առաջ տեղեկացեք, թե արդյոք այցելվող երկրում խորհուրդ են տրվում կամ պահանջվում են լրացուցիչ պատվաստումներ։

    ✅

    Ձեզ հետ վերցրեք անհատական դեղատուփ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով և պարբերաբար օգտագործվող դեղամիջոցներով։

    ✅

    Օգտագործեք միայն անվտանգ խմելու ջուր և նախընտրեք պատշաճ պայմաններում պատրաստված սնունդ։

    ✅

    Պաշտպանվեք արևի վնասակար ազդեցությունից՝ օգտագործելով արևապաշտպան միջոցներ և պահպանելով բավարար ջրային ռեժիմ։

    ✅

    Միջատներով փոխանցվող հիվանդությունների ռիսկ ունեցող տարածքներ այցելելիս կիրառեք միջատավանող միջոցներ (ռեպելենտներ) և կրեք պաշտպանիչ հագուստ։

    🌡️

    Եթե ճանապարհորդության ընթացքում կամ դրանից հետո ունենում եք ջերմություն, լուծ, ցան կամ այլ առողջական գանգատներ, դիմեք բժշկի և տեղեկացրեք ձեր վերջին ճանապարհորդության մասին։

    💡

    Ճամփորդությունը հաճելի է, երբ այն նաև անվտանգ է։ Նախապես հոգ տարեք ձեր առողջության մասին և վայելեք ամառային հանգիստը։

    banner
    Ի՞նչ պետք է իմանալ կրծքագեղձի քաղցկեղի մասին. ե՞րբ և ինչպե՞ս հետազոտվել՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու համար

    Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից մեկը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից ախտորոշիչ մեթոդները հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում, երբ բուժման արդյունավետությունը գրեթե հասնում է 100 տոկոսի։ Ո՞ր տարիքից պետք է սկսել հետազոտությունները, ինչպե՞ս ընտրել ճիշտ պատկերային հետազոտությունը, արդյոք վտանգավո՞ր է բիոպսիան և ինչու՞ չպետք է սպասել առաջին ախտանշաններին։ Այս թեմաների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին»  փոդքաստի շրջանակում զրուցել ենք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանի հետ։

    Աշխարհում ամեն տարի արձանագրվում է շուրջ 2 միլիոն նոր դեպք, իսկ հիվանդությունից մահանոմ է մոտ 700 հազար մարդ։ Չնայած այս վիճակագրությանը՝ մասնագետները վստահեցնում են, որ վաղ ախտորոշման դեպքում կրծքագեղձի քաղցկեղը բուժելի հիվանդություն է։

    «Այսօր մեր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռևս այն փուլում, երբ այն շոշափելի չէ։ Եթե քաղցկեղը հայտնաբերվում է վաղ շրջանում, բուժման արդյունավետությունը գրեթե 100 տոկոս է»,-նշում է բժիշկ Հմայակյանը։

    Նրա խոսքով՝ տարածված սխալներից մեկն այն է, որ կանայք բժշկի դիմում են միայն գանգատների դեպքում։ «Կրծքագեղձն այն օրգաններից է, որի դեպքում հետազոտությունը պետք չէ պայմանավորել ախտանշաններով։ Մամոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել նույնիսկ միկրոսկոպիկ փոփոխություններ և նախաքաղցկեղային վիճակներ, որոնք հնարավոր չէ շոշափել»,-ասում է մասնագետը։

    Բժիշկը խորհուրդ է տալիս հետազոտությունները սկսել կրծքագեղձի ձևավորումից հետո՝ նախընտրելով սոնոգրաֆիան, իսկ 35-40 տարեկանում կատարել առաջին՝ բազիսային մամոգրաֆիան։ Նրա խոսքով՝ 40 տարեկանից հետո մամոգրաֆիան և սոնոգրաֆիան պետք է իրականացվեն պարբերաբար՝ բժշկական ցուցումներին համապատասխան։

    Հմայակյանը շեշտում է, որ մամոգրաֆիան, սոնոգրաֆիան և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան չեն փոխարինում միմյանց, այլ լրացնում են։

    Չնայած վերջին տարիներին իրականացվող իրազեկման արշավներին՝ շատ կանայք շարունակում են բժշկի դիմել միայն այն ժամանակ, երբ արդեն նկատում են կրծքագեղձում փոփոխություններ։ Սակայն, ըստ մասնագետի, այդ մոտեցումը սխալ է, քանի որ վաղ փուլում հիվանդությունը հաճախ որևէ ախտանիշ չի ունենում։

    Բժիշկ Հմայակյանը նշում է, որ կրծքագեղձում շոշափվող յուրաքանչյուր գոյացություն դեռևս չի նշանակում քաղցկեղ։

    «Եթե գոյացությունը շարժուն է, մատների տակ տեղաշարժվում է, շատ դեպքերում այն լինում է ֆիբրոադենոմա կամ կիստա, որոնք բարորակ գոյացություններ են։ Կիստան կարող է բորբոքվել, մեծանալ և ցավ պատճառել, սակայն դրանք հիմնականում չարորակ չեն»,-ասում է նա։

    Միաժամանակ մասնագետը հորդորում է չանտեսել այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են կոշտ և ֆիքսված գոյացությունը, մաշկի կամ պտուկի ներքաշվածությունը, «նարնջի կեղևի» տեսքով փոփոխությունները կամ պտուկից, հատկապես արյունային արտադրությունը։

    «Եթե քաղցկեղն արդեն շոշափվում է, սովորաբար այն վաղ փուլում չէ։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է չսպասել ախտանշանների ի հայտ գալուն և կանխարգելիչ հետազոտություններ անցնել նույնիսկ լիովին առողջ զգալու դեպքում»,-ընդգծում է բժիշկը։

    Մասնագետն անդրադառնում է նաև բիոպսիայի շուրջ տարածված թյուր պատկերացումներին՝ նշելով, որ շատ հիվանդներ դեռևս վախենում են այդ հետազոտությունից՝ կարծելով, թե այն կարող է նպաստել հիվանդության տարածմանը։

    «Սա ամենատարածված միֆերից մեկն է։ Տարիներ շարունակ աշխատելով ուռուցքաբանության ոլորտում՝ չեմ հանդիպել որևէ գիտական ապացույցի, որ բիոպսիան կարող է բարորակ գոյացությունը դարձնել չարորակ կամ արագացնել քաղցկեղի տարածումը։ Ողջ աշխարհում բիոպսիան համարվում է անվտանգ և ախտորոշման պարտադիր փուլ»,-նշում է Հմայակյանը։

    Նրա խոսքով՝ բիոպսիան հնարավորություն է տալիս ուսումնասիրել գոյացության բջջաբանական կառուցվածքը, իսկ իմունահիստոքիմիական հետազոտությունը՝ պարզել ուռուցքի կենսաբանական առանձնահատկությունները և ընտրել ամենաարդյունավետ բուժման տարբերակը։

    «Միայն բիոպսիայից հետո կարող ենք հասկանալ, թե բուժումը պետք է սկսել վիրահատությամբ, քիմիաթերապիայով, ճառագայթային կամ այլ թիրախային բուժմամբ։ Այս հետազոտությունը կատարվում է բացառապես պացիենտի շահերից ելնելով, որպեսզի ընտրվի առավել ճիշտ և արդյունավետ բուժման մարտավարությունը»,- ասում է բժիշկը։

    Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։

     

    banner
    Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է

    Ամուր ընտանիք ունենալու տեսակետից նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ կարևոր է, քանի որ բացի սեռավարակների և սերմնահեղուկի հետազոտություններից ընդգրկում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի հոգեհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է շատ սեքսուալ խանգարումների առաջացումը:

    Երեխաների, դեռահասների, երիտասարդների սեռակրթությունը ձևավորում է շրջապատի նկատմամբ տվյալ սեռի համար բնորոշ վերաբերմունքը:

    💡

    Ապատեղեկատվությունից հնարավորինս խուսափելու նպատակով ցանկալի է, որ երեխաներն անհրաժեշտ գիտելիքներ ունենան սեռերի միջև եղած տարբերությունների և սերնդի շարունակության մասին: Ծնողներն այդ հարցում ունեն բացառիկ կարևորություն։

    Անհրաժեշտ է դեռահասի մեջ ձևավորել ոչ միայն ցանկությունները խոհեմաբար ղեկավարելու ընդունակություն, այլև հոգատար վերաբերմունք իր ապագա դերի նկատմամբ: Այսինքն՝ նա պետք է լավատեսորեն վերաբերի սիրուն, ընտանիքին, հղիությանը, ծննդաբերությանը:

    Առողջ սեռական և վերարտադրողական կյանք ունենալու համար կարևոր է զերծ մնալ ռիսկի այնպիսի գործոններից, ինչպիսինն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերը, ավելորդ քաշը, սակավաշարժությունը, որոնք սեռական առողջությունը վնասող գործոններ են։

    Առցանց խաղերից կախվածությունը, խաղամոլությունը, վիրտուալ սեռական կյանքով տարվելը խաթարում են ընտանեկան և զույգային առողջ ներդաշնակ փոխհարաբերությունները։

    Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեռականությունը, ունակ է վարելու անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից և հարկադրանքից:

    👨‍⚕️

    Սեքսապաթոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու` Սևադա Հակոբյան

    2933 դիտում

    banner
    Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը

    Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։

    ❓

    Ի՞նչ է սա նշանակում։

    Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

    🔻

    Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։

    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

    📌

    Ինչպե՞ս օգտվել։

    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

    ℹ️

    Կարևոր է իմանալ։

    Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

    ❓

    Ի՞նչ է սա նշանակում։

    Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

    🔻

    Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը։

    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․
    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,
    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,
    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

    📌

    Ինչպե՞ս օգտվել։

    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

    ℹ️

    Կարևոր է իմանալ։

    Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)։

    banner
    Չինաստանից՝ Հայաստան․ Հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոնում»

    Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6800 կմ հեռավորությունից (մոտ 9000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ։

    Վիրաբույժը Շանհայի «MicroPort MedBot»-ի գլխամասային կենտրոնից հեռավար կառավարել է «Սլավմեդում» տեղակայված ռոբոտային վիրաբուժական համակարգը, իսկ վիրասրահում ներկա «Սլավմեդի» բժշկական թիմը և ինժեներական խումբն ապահովել են վիրահատությունների անվտանգ և անխափան ընթացքը։

    Սա կարևոր քայլ է ոչ միայն բժշկական տեխնոլոգիաների կայացման, հայ մասնագետների միջազգային համագործակցության, փորձի և մասնագիտական ներուժի ընդլայնման, այլ նաև բարձրակարգ բժշկության համար աշխարհագրական սահմանների հաղթահարման առումով։ Սա ապագայի բժշկության նախատիպն է և այն սկսում է կայանալ նաև Հայաստանում։

    «Այս ձեռքբերումը «Սլավմեդ բժշկական կենտրոնի» մասնագիտական ներուժի և Հայաստանում առաջատար բժշկական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մեր հետևողական աշխատանքի արդյունքն է։ Այն հաստատում է, որ ժամանակակից բժշկության մեջ աշխարհագրական հեռավորությունն այլևս չի սահմանափակում մասնագիտական կարողությունները։ Վստահ ենք, նման նախաձեռնությունները ամրապնդում են Հայաստանի դերը միջազգային բժշկական ոլորտում»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։

    Տեխնոլոգիական այս նորարարության շնորհիվ վիրաբույժը կարող է հեռավար կառավարել ռոբոտային վիրաբուժական համակարգը՝ անկախ իր գտնվելու վայրից՝ ապահովելով վիրահատության ճշգրիտ, վերահսկելի և անվտանգ իրականացումը։

    Հեռավար վիրահատության կարևորագույն նախապայմաններից են կապի անխափանությունն ու տեխնոլոգիական համակարգերի հուսալիությունը։

    Այդ նպատակով նախապես իրականացվել են բազմաթիվ փորձարկումներ և տեխնիկական ու կազմակերպչական աշխատանքներ։ Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ համակարգով․ կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են պահուստային կապուղիներ, իսկ երկու կողմերում անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։

    «Սլավմեդ բժշկական կենտրոնի» Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ իրականացված միջամտություններն իրենց ձևաչափով բացառիկ են և նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանում վիրաբուժության զարգացման համար։

    «Այս ձեռքբերմամբ Հայաստանը միանում է առաջատար երկրների շարքին. այսուհետ, անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք մեր պացիենտների կողքին լինել աշխարհի բոլոր անկյուններից, որտեղ հասանելի է համապատասխան ռոբոտային համակարգը։ Մեզ համար առաջնահերթը պացիենտի անվտանգությունն է, ինչը հնարավոր է ապահովել բացառապես գերճշգրիտ վիրաբուժական ռոբոտային համակարգերի և ժամանակակից գերարագ կապի միջոցների առկայության պայմաններում, ինչով որ այսօր զինված է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը։ Տեխնիկական նման հագեցվածությունը և բարձր մասնագիտական հմտություններ ունեցող վիրաբուժական թիմի առկայության դեպքում է միայն հնարավոր վիրահատություններն իրականացնել բարձր ճշգրտությամբ և վերահսկելիությամբ»,-ասել է նա:

    Այս գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել «Սլավմեդում» ներդրված Toumai ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ՝ հեռավար վիրահատությունների համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնի գերարագ ինտերնետային կապուղիները։

    Վիրասրահում վիրահատությունը վերահսկվել է «Սլավմեդի» մուլտիդիսցիպլինար ռոբոտային վիրաբուժական թիմի կողմից, ովքեր յուրաքանչյուր պահի պատրաստ են եղել անհրաժեշտության դեպքում իրենց վրա վերցնել վիրահատության կառավարումը, ապահովելով պացիենտի անվտանգությունը հենց տեղում։

    «Սլավմեդ բժշկական կենտրոնի» ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբույժ Նարեկ Ամիրյանը նշել է․ «Մենք բազմիցս փորձարկել ենք համակարգը, մանրակրկիտ նախապատրաստվել և այսօր արդեն կարող ենք փաստել՝ տեխնոլոգիան հաղթահարեց հազարավոր կիլոմետրերի հեռավորությունը։ Երկու վիրահատությունն էլ շատ հաջող իրականացվեցին»։

    Միկրոպորտ Մեդբոտ Ընկերության հիմնադիր Չաո Հեն նշել է․ «Ռոբոտային հեռավար վիրաբուժությունը միայն տեխնոլոգիական առաջընթաց չէ․ այն նոր հորիզոններ է բացում միջազգային մասնագիտական համագործակցության և վիրաբուժական փորձի փոխանակման համար։ «Սլավմեդ բժշկական կենտրոնի» թիմի բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու տեխնիկական զինվածությունը կարևոր դեր ունեցան այս միջամտության հաջող իրականացման հարցում»։

    Նյութը՝ pan.am

    banner
    Օգոստոսի 31` Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օր. հանրային առողջության գլոբալ մարտահրավերները և միջազգային փորձը

    📌

    Օգոստոսի 31` Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օր. հանրային առողջության գլոբալ մարտահրավերները և միջազգային փորձը

    ✍️

    Գերդոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day, IOAD) նշվում է ամեն տարի օգոստոսի 31-ին։ Այն աշխարհում գերդոզավորման կանխարգելմանը նվիրված ամենախոշոր միջազգային իրազեկման նախաձեռնությունն է։«Հերացի» վերլուծական-ի փոխանցմամբ` օրը հիմնադրվել է 2001 թվականին Ավստրալիայում և ներկայում նշվում է ավելի քան 40 երկրում։ Դրա նպատակներն են՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը, նվազեցնել թմրամիջոցների օգտագործման հետ կապված խարանը, հարգել գերդոզավորման հետևանքով մահացածների հիշատակը և խթանել ապացույցների վրա հիմնված կանխարգելման քաղաքականությունները։

    💉

    Գերդոզավորումը օրգանիզմի ծանր, կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է թմրամիջոցի կամ այլ հոգեներգործուն նյութի չափից ավելի օգտագործման հետևանքով։ Առավել վտանգավոր են օփիոիդները (հերոին, մեթադոն, ֆենտանիլ, մորֆին և այլն), քանի որ դրանք կարող են արագ առաջացնել շնչառության կանգ։

    ☑️

    Գերդոզավորման հիմնական նշաններն են`
    • Գիտակցության կորուստ
    • Շնչառության դանդաղում կամ բացակայություն
    • Կետային (շատ նեղ) բիբեր
    • Կապտած շուրթեր կամ եղունգներ
    • Սառը, խոնավ մաշկ
    • Արձագանքի բացակայություն

    📊

    Առաջին օգնություն
    1. Անմիջապես զանգահարել շտապ օգնություն։
    2. Ստուգել շնչառությունը։
    3. Անհրաժեշտության դեպքում կատարել արհեստական շնչառություն կամ սրտաթոքային վերակենդանացում։
    4. Հնարավորության դեպքում կիրառել նալոքսոն։
    5. Տուժածին թողնել վերականգնման կողային դիրքում մինչև բուժօգնության ժամանումը։

    🔗

    https://tinyurl.com/rz689aex

    banner
    Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս

    Առավոտյան արթնանալը պարզապես քնի ավարտը չէ, այլ սրտի համար իսկական «մեկնարկ»:

    Այդ պահին օրգանիզմում ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը:

    Արյան մեջ բարձրանում են սթրեսի հորմոնները (ադրենալին, կորտիզոլ), սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, իսկ անոթները սեղմվում են:

    Սա բերում է ճնշման բնականոն բարձրացման, որը բժշկության մեջ կոչվում է «առավոտյան ճնշման թռիչք»:Առողջ մարդու համար սա նորմալ է: Սակայն սրտաբանների միջազգային ուղեցույցները (ESC/AHA) փաստում են, որ սրտամկանի ինֆարկտների և կաթվածների (ինսուլտների) մեծ մասը գրանցվում է հենց առավոտյան ժամերին (6:00-ից 10:00-ն):

    Եթե ունեք հիպերտոնիա կամ անոթների խնդիրներ, այս հորմոնալ «փոթորիկը» կարող է վտանգավոր ձգան դառնալ:

    ☕

    Իսկ ի՞նչ կապ ունեն սուրճը, ծխախոտը և դեղերի ժամը Սրտի առողջության համար երբեմն կարևոր է ոչ միայն ինչ ենք անում, այլ նաև՝ երբ ենք դա անում.

    🚬

    Առավոտյան սուրճն ու ծխախոտը.

    Արթնանալուց անմիջապես հետո, երբ անոթներն արդեն սեղմված են, դրանք կրկնապատկում են սրտի ծանրաբեռնվածությունը:

    🕺🏻

    Կտրուկ շարժումները.

    Անկողնուց կտրուկ վեր կենալը կամ անմիջապես ծանր ֆիզիկական գործ սկսելը սրտի իշեմիայի ռիսկ են ստեղծում:

    💊

    Դեղերի ճիշտ ժամը.

    Ըստ վերջին խոշոր հետազոտությունների՝ հիպերտոնիկ դեղերի ընդունման ժամը պետք է ընտրվի անհատական:

    Եթե 24-ժամյա մոնիտորինգով (ԱԴՇՄ) տեսնում ենք, որ պացիենտի ճնշումը գիշերը չի իջնում, դեղերի մի մասը տեղափոխում ենք երեկոյան ժամերի, որպեսզի պաշտպանենք սիրտը հենց առավոտյան թռիչքից:

    💡

    Բժշկի խորհուրդը. Եթե արթնանալիս պարբերաբար նկատում եք սրտխփոց, կրծքավանդակի ճնշող ցավ, օդի պակաս կամ գլխապտույտ, մի՛ հետաձգեք այցը սրտաբանին: Ճիշտ ժամին ընդունված մեկ հաբը կարող է կանխել մեծ աղետը:

    Եղե՛ք առողջ:

    Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան

    banner
    Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

    ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։

    ✈️

    Որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։

    📌

    Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։

    1642 դիտում

    banner
    Ռևմատոիդ արթրիտ

    Ռևմատոիդ արթրիտին բնորոշ է #հոդերի #այտուցվածությունը, #կարմրությունն ու #տաքությունը, շարժումների սահմանափակումը, նաև սիմետրիկությունը, այսինքն՝ եթե ախտահարվել է ձախ ձեռքի մատի հոդը, մեծ հավանականությամբ՝ նույն ճակատագիրը կունենա նաև աջ ձեռքի նույն հոդը։
    Աուտոիմուն հիվանդության մասին Լուրերի գործընկերների հետ զրուցել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (Ռևմատոլոգիա) ամբիոնի վարիչ Քնարիկ Գինոսյանը:

    1642 դիտում

    banner
    Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են

    Դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է հիշել, որ ջրահեղձությունը տեղի է ունենում շատ արագ ու անձայն, իսկ երեխաների անվտանգության գլխավոր երաշխիքը մեծահասակի մշտական հսկողությունն է:

    Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունը

    🔸

    Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրեք լողալու տարրական հմտություններ:

    🔸

    Համոզվեք, որ ջրային տարածքին մոտ երեխաները կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ, եթե նրանք լողալ գիտեն:

    🔸

    Երեխաներին մի՛ թողեք առանց հսկողության, նույնիսկ, եթե նրանք կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն։

    🔸

    Երեխային թույլատրեք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ սահմանելով հսկողություն:

    🔸

    Եթե ունեք լողավազան, շուրջը տեղադրեք մեկուսացնող ցանկապատներ:

    🔸

    Մշտապես հետևեք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրի մոտակայքում (ներառյալ լոգարանում):

    🔸

    Ամեն անգամ, երբ երեխաները գտնվում են ջրի մեջ կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայից ձեռքի երկարության հեռավորությամբ:

    ❗️

    Մի՛ տարվեք այլ գործերով. ջրահեղձությունը տեղի է ունենում արագ և անձայն:

    🔸

    Սովորեք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար:

    🔸

    Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմեք ջրահեղձ լինելու վտանգի մասին:

    Հիշե՛ք, որ ջրահեղձության վտանգները մեծ են ոչ միայն բացօթյա ջրավազաններում, լողավազաննրում, այլև տնային պայմաններում (մանկական լոգարան, դույլ, զուգարան), որտեղ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը նույնքան կենսական է:

    Ծնողները և խնամակալները պետք է կանխեն երեխայի անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց այլ ջրային տարածք:

    Մի՛ զբաղվեք այլ շեղող գործունեությամբ, որը կարող է վտանգել երեխային, ներառյալ հեռախոսի օգտագործումը (օրինակ՝ հաղորդագրություններ ուղարկելը), շփվելը, տնային գործեր կատարելը կամ ալկոհոլ խմելը:

    banner
    Նուշը չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները. JN

    Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition (JN) ամսագրում։

    Մասնակիցների միջին տարիքը 25 էր։ Մեկ խումբն ամեն օր օգտագործել է 56 գրամ նուշ, իսկ ստուգիչ խումբը ստացել է մոտավորապես նույն կալորիականությամբ այլ խորտիկ։ Փորձարկման ավարտին երկու խմբերում էլ տագնապայնության և դեպրեսիայի արտահայտվածությունը փոխվել է գրեթե նույն կերպ․ հետազոտողները վիճակագրորեն նշանակալի տարբերություն չեն հայտնաբերել։

    Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա․ սրանք նյութեր են, որոնք առաջանում են աղիքային բակտերիաների կենսագործունեության արդյունքում և կարող են մասնակցել աղիների ու ուղեղի փոխազդեցությանը։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։

    Միևնույն ժամանակ, նուշ օգտագործած մասնակիցների մոտ ավելի հազվադեպ է նկատվել պինդ կղանք։ Ստամոքսաղիքային համակարգի այլ ախտանիշների վրա ընկույզը նկատելի ազդեցություն չի ունեցել։

    Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները չեն նշանակում, թե նուշն անօգուտ է ընդհանուր առողջության համար։ Այնուամենայնիվ, տագնապայնությունն ու դեպրեսիան նվազեցնելու դրա հատկությունը մնում է չապացուցված։ Գիտնականների կարծիքով՝ հոգեկան վիճակի վրա ընկույզի հնարավոր ազդեցությունները պահանջում են ավելի տևական հետազոտություններ և փորձարկումներ՝ մասնակիցների ավելի մեծ թվաքանակով։

    1635 դիտում

    8858 դիտում

    7348 դիտում

    7064 դիտում

    4205 դիտում

    3589 դիտում

    1900 դիտում

    1842 դիտում

    1770 դիտում

    1727 դիտում

    1642 դիտում