Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

A վիտամին- Ռետինոլ, ճարպալույծ վիտամին է

 

A վիտամին, կամ Ռետինոլ, ճարպալույծ վիտամին է, մաքուր վիճակում անկայուն է, և հանդիպում է միայն կենդանական ծագում ունեցող մթերքներում. այդ իսկ պատճառով նրա յուրացման համար մարսողական տրակտում պահանջվում են նաև ճարպեր, ինչպես նաև հանքային աղեր։

Մարդու օրգանիզմում A վիտամինի պաշարները մնում են երկար։

Գոյություն ունի A վիտամինի 2 ձև.

  • A վիտամին – ռետինոլ

    Ռետինոլ (Retinol) տրանս-9,13-դիմեթիլ-7-(1,1,5-տրիմեթիլցիկլոհեքսան-5,6)-նոնատետրան-7,9,11,13-ոլ C20H30O

  • A նախավիտամին – կարոտին

    β-կարոտին C40H56

A նախավիտամինը՝ կարոտինը դեղնանարնջագույն պիգմենտ է կարոտինոիդների խմբից, որը մարդու օրգանիզմում վերածվում է ռետինոլի, այդ իսկ պատճառով նրան կարելի է համարել A վիտամինի բուսական տեսակը և նախավիտամինը։

A վիտամինն ունի բաց դեղին գույն, որը պայմանավորված է բուսական, կարմիր β-կարոտին պիգմենտով։

Հայտնաբերվել է 1913 թվականին երկու գիտնականների խմբերի կողմից (Մակ-Կոլլուտ – Դեվիս և Օսբորն)։ Սա դարձավ առաջին հայտնաբերված վիտամինը, ուստի նրան տվեցին լատինական այբուբենի առաջին՝ A տառի անունը։

Ֆունկցիաները

A վիտամինը մասնակցում է օքսիդավերականգնման ռեակցիաներին, սպիտակուցների սինթեզի կարգավորմանը, խթանում է նորմալ նյութափոխանակությանը, բջջային և միջբջջային մեմբրանների նորմալ ֆունկցիաներին, մեծ դեր է խաղում ոսկրերի և ատամների ձևավորմանը, ինչպես նաև ճարպային ավելցուկների քայքայմանը (օգտագործմանը), անհրաժեշտ է նոր բջիջների առաջացման և նրանց աճի համար, դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։
A վիտամինն աջակցում է գիշերային տեսողությանը՝ ռոդոպսին պիգմենտի շնորհիվ, որը ընդունակ է բռնել (տեսնել) մինիմալ, չնչին լույսը, որը շատ կարևոր է գիշերային տեսողության համար և հենց A վիտամինի (մասնավորապես ռոդոպսինի) բացակայության կամ զգալի պակասի ժամանակ է առաջանում հավկուրություն։

vit-a2Այն նաև նպաստում է աչքի խոնավացմանը, հատկապես անկյուններում, պաշտպանելով դրանց չորացումից և ցանցաթաղանթի հետագա վնասումներից։

A վիտամինն անհրաժեշտ է նաև իմունային համակարգի նորմալ գործունեությանը և հանդիսանում է ինֆեկցիաների դեմ պայքարի պրոցեսի անբաժանելի մի մաս։

Ռետինոլի ընդունումը մեծացնում է լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիան, բարձրացնում է լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվությունը և ոչ սպեցիֆիկ իմունիտետի այլ գործոններ։

A վիտամինը պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, գրիպից և շնչառական, մարսողական համակարգերի և միզուղիների ինֆեկցիաներից։

Վիտամին A-ի առկայությունը արյան մեջ հանդիսանում է այն գլխավոր գործոններից, պայմաններից մեկը, որոնք պատասխանում են այն հարցին, թե ինչու զարգացած երկրներում բնակվող երեխաները ավելի հեշտ տանում այնպիսի ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպիսիք են կարմրուկը, ջրծաղիկը, մինչդեռ ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում ավելի բարձր է մահացությունը, այդ վիրուսային վարակներից։

A վիտամինի առկայությունը երկարացնում է կյանքը, նույնիսկ ՁԻԱՀ-ով հիվանդների։

Ռետինոլը անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների առողջ պահպանման և վերականգնման համար։

Եվ իրոք, հենց այնպես չէ, որ գրեթե բոլոր ժամանակակից կոսմետիկ միջոցների պարունակության մեջ մտնում են ռետինոիդները և նրանց սինթետիկ անալոգները։

A վիտամինն օգտագործվում է մաշկի գրեթե բոլոր հիվանդությունների բուժման ժամանակ (պսորիազ, պզուկներ և այլն), մաշկի վնասվածքների ժամանակ (վերքեր, արևայրուկներ)։

A վիտամինն արագացնում է ապաքինման գործընթացը, ինչպես նաև խթանում կոլլագենի սինթեզը, բարելավում նորաստեղծ հյուսվածքների որակը և նվազեցնում ինֆեկցիաների վտանգը։

A վիտամինը լորձաթաղանթների և էպիթելային բջիջների հետ ունեցած իր սերտ կապի շնորհիվ, շահավետ ազդեցություն է թողնում թոքերի գործունեության վրա, ինչպես նաև հանդիսանում է կարևոր լրացում աղեստամոքսային որոշ հիվանդությունների բուժման կոմպլեքսում (խոց, կոլիտ)։

Ռետինոլը չափազանց կարևոր է նորմալ սաղմնային զարգացման, պտուղի սնման և հղիության բարդությունների նվազեցման համար, ինչպիսիք են նորածնի ցածր քաշ, փոքր չափսեր և այլն։

A վիտամինը մասնակցում է ստերոիդալ հորմոնների սինթեզին (այդ թվում պրոգեստերոնը), սպերմատոգենեզին, հանդիսանում է վահանաձև գեղձի հորմոնի՝ թիրոքսինի թշնամին։

Ինչպես A վիտամինը, այնպես էլ β-կարոտինը պաշտպանում են ուղեղի բջիջների մեմբրանները, ազատ ռադիկալների ավերիչ հետևանքներից, մինչդեռ β-կարոտինը չեզոքացնում է առավել վտանգավոր ազատ ռադիկալները՝ պոլիչհագեցած թթուների ռադիկալները և թթվածնի ռադիկալները։

β-կարոտինի հակաօքսիդիչ հատկությունը մեծ դեր է խաղում սրտի և արյունատար անոթների հիվանդությունների կանխարգելման մեջ, այն ունի պաշտպանիչ դեր ստենոկարդիայով տառապողների մոտ, ինչպես նաև ավելացնում է արյան մեջ «օգտակար» խոլեստերինի քանակը։

Լյութեին և Զեակսետին – գլխավոր կարոտինոիդներն են, որոնք պաշտպանում են մեր աչքերը. նրանք նպաստում են կատարակտի կանխարգելմանը, ինչպես նաև նվազեցնում են դեղին կետի (տեսողության կարևորագույն օրգանի) դեգեներացիայի ռիսկը, որը ամեն երրորդ դեպքում հանդիսանում է կուրության պատճառ։

Լիկոպին – ևս մեկ կարոտինոիդ (գլխավորապես պարունակվում է լոլիկի մեջ), որ պաշտպանում է մեզ աթերոսկլերոզից, կանխելով ցածր խտությամբ արյունատար անոթների պատերը խոլեստերինի օքսիդացումից և կուտակումից։ Բացի այդ, սա այն «ամենաուժեղ» կարոտինոիդն է, որը պաշտպանում է մեզ քաղցկեղից, հատկապես կրծքագեղձի, շագանակագեղձի և արգանդի քաղցկեղից։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook