Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Որո՞նք են թաքնված դեպրեսիայի նշանները

Տյումենի տարածաշրջանային կլինիկական հոգեբուժարանի հոգեբույժ Զանիֆա Թաժիեւան պատմել է, թե ո՞րն է թաքնված դեպրեսիան եւ ինչպե՞ս ճանաչել այն:

Միշտ չէ, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդը մռայլ եւ ընկճված է երեւում։ Գոյություն ունի դեպրեսիա թաքնված տեսակ։ Այդ դեպքում ֆիզիոլոգիական ախտանշանները հոգեբանականից առաջ են առաջանում։

Մարդը կարող է ընդհանուր թուլություն, սրտխառնոց, սրտխփոց, ցավ որովայնի եւ գլխի շրջանում, օդի պակասի զգացում ունենալ: Հիվանդը կարող է երկար ժամանակ եւ անօգուտ բուժվել տարբեր մասնագետների կողմից։

Թաքնված դեպրեսիայի ամենատարածված տեսակներից մեկն ալգի-սենեստոպաթիկ է: Այս տեսակի դեպրեսիա ունեցող մարդիկ երկարատև անտանելի ցավ, խեղդող վիճակներ են զգում, որոնց դեպքում նույնիսկ ամենաուժեղ դեղամիջոցները չեն օգնում: Նաեւ թաքնված դեպրեսիան կարող է դրսեւորվել քնի խանգարումներով, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներով եւ ալկոհոլիզմի ցանկությամբ։ Ընդ որում, հիվանդները կարող են հերքել, որ իրենք դեպրեսիվ վիճակի մեջ են:

Տաժիեւան պատմել է, որ այս տարվա սկզբից հոգեբուժական օգնության համար դիմած բոլոր հիվանդների 2.5 տոկոսի մոտ դեպրեսիայի առկայության կասկած կա։ Հիվանդների 1.8 տոկոսը բուժում է անցել հիվանդանոցում։

Հոգեբույժն ընդգծել է, որ բուժման հաջողությունը, ի թիվս այլ բաների, կախված է հիվանդի ժամանակին բուժումից։ Պետք չէ վախենալ հոգեբույժի մոտ այցելելուց. միայն բժիշկը կարող է ախտորոշում տալ: Արժե ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են քնի խանգարումը, հոգնածությունը, ապատիայի զգացումը, քաշի կորուստը, դաշտանային ցիկլի խախտումը, զարկերակի եւ ճնշման փոփոխությունները: Եթե այդ ախտանշանները զուգորդվում են երկու-երեք շաբաթից ավելի տեւող դեպրեսիվ տրամադրության հետ, անհրաժեշտ է դիմել մասնագետի, փոխանցում է «Տյումենի նորությունները»:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook