Friday, April 19, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Մարդ-թանգարան. Նիդերլանդների թանգարանում այցելուները կարող են շրջել մարդու օրգանիզմում

Միայն ֆանտաստիկ ֆիլմերում ու մուլտֆիլմերում չէ, որ հնարավորություն է ընձեռվում հայտնվել մարդու օրգանիզմի ներսում: Նիդերլանդներում գործում է մարդու օրգանիզմը պատկերող թանգարանային համալիր, որտեղ մարդիկ մուտք գործելիս միանգամից հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ, և ամեն ինչ այնքան իրական է, որ տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհորդում ես հսկայի օրգանիզմում:

 Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրքաղաք Ամստերդամից ոչ հեռու գտնվող Լեյդեն քաղաքում:
646d0f258a

Թանգարանի ներսում կան հատուկ շարժասանդուղքներ և վերելակներ՝ մարդու օրգան համակարգերով հարամարավետ շրջելու համար: Թանգարան-օրգանիզմի ներսում ամեն համակարգ կարծես մեկ ամբողջական սենյակ լինի: Յուրաքանչյուր ներքին օրգան այնքան իրական է պատկերված, որ նույնիսկ սարսափեցնում է: Թանգարանը սկսնակ բժիշկների ու կենսաբանության սիրահարների համար օգտակար ժամանց կազմակերպելու ամենալավ վայրերից է:

f77ad48208

Այս ամենի հետ մեկտեղ օրգան համակարգերի աշխատանքը ներկայացվում է ամեն կողմում փակցված էկրաններին: Մարդիկ փաստացի իրենց  իրենց զգում են տվյալ օրգանիզմի ներսում:

395a7eec30

 Թանգարանի կառուցման գաղափարի և ճարտապետական լուծումների ու ճշգրտության վրա ծախսվել է շուրջ 12 տարի, իսկ բուն կառուցումը տևել է 2 տարի և արժեցել ավելի քան 30 մլն դոլար: Հարակից շենքն ամբողջությամբ ապակեպատ է, իսկ թանգարան-մարդը երեսպատված է կոռոզիայի չենթարկվող հատուկ մշակված պողպատով:
Շինությունն ունի 35 մետր բարձրություն:
 1a5a08140d

97a922c066

80860b02e8

Leave a Reply

x Close

Like Us On Facebook