Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ալկոհոլից մինչև սուրճ ու շոկոլադ. ինչի՞ց պետք է խուսափի հղի կինը

Ծխելու հիմնական հետևանքը ցածր քաշով նորածինների ծնունդն է: Ծխող մայրերի երեխաներն ավելի հաճախ են տառապում շնչահեղձությամբ: Ծխելու հետ է կապված նաև նորածնի հանկարծակի մահվան համախտանիշը, որի ժամանակ նորածինները կյանքի առաջին տարում հանկարծամահ են լինում՝ առանց որևէ բացահայտ պատճառի: Ծխողների երեխաների ֆիզիկական զարգացումը նույնպես կարող է դանդաղ ընթանալ:

Հիշե՛ք՝ հղիության ընթացքում պետք է ընդհանրապես խուսափել ծխելուց: Երկրորդային ծուխը ևս կարող է վատ ազդել պտղի զարգացման և մոր առողջության վրա: Խուսափե՛ք ծխողների միջավայրից:

Ծխելը մեծացնում է վիժումների, վաղաժամ ծննդաբերությունների, ցածր քաշով երեխաների ծնունդների, ինչպես նաև շատ այլ առողջական խնդիրների հավանականությունը:

 

Ալկոհոլի օգտագործումը

Հղիության ընթացքում խուսափե՛ք ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչք գործածելուց: Ալկոհոլը պտղի մոտ կարող է առաջացնել որոշ արատներ և մտավոր թերզարգացում:

 

Կոֆեինի գործածումը

Կոֆեինը խթանիչ նյութ է, որը պարունակում է սուրճը, թեյը, շոկոլադն ու կակաոն։ Կոֆեինը կարող է առաջացնել նյարդային գրգռվածություն, քնի խանգարումներ, ինչպես նաև նվազեցնել փոքրիկի քաշը։ Այն արգելակում է սննդից երկաթի ներծծումը, որի պակասը հետագայում կարող է առաջացնել սակավարյունություն: Այդ պատճառով թեյը և սուրճն անհրաժեշտ է խմել երկաթով հարուստ սննդամթերք ընդունելուց 1 ժամ առաջ  կամ հետո: Կարևոր է սահմանափակել սուրճի, թեյի օգտագործումը՝ հասցնելով այն օրական ոչ ավելի, քան մեկ բաժակի: Անհրաժեշտ է նաև սահմանափակել շոկոլադի և կակաոյի օգտագործումը:

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook