Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ախտանշաններ, որոնք կարող են վկայել օրգանիզմում ի հայտ եկած տարբեր խնդիրների մասին.tert.am

Այս մասին հաղորդում է tert.am-ը: Մարդկային օրգանիզմը շատ յուրահատուկ համակարգ է, որում միևնույն ժամանակ տեղի են ունենում բազում գործընթացներ, ուստի զարմանալի չէ, որ անգամ ամենաչնչին խանգարման դեպքում մարդիկ նկատում են որևէ արտասովոր բան:

Սովորաբար մարդիկ նման ազդանշաններն անուշադրության են մատնում և հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում, սակայն խնդիրն ի հայտ գալուն պես լուծելը շատ ավելի ճիշտ է և հեշտ, քան հետագայում բազում բարդությունների դեմ պայքարելը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 ազդանշան, որոնք վկայում են, որ օրգանիզմն ունի օգնության կարիք:

Մաշկի չորություն. մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել վիտամին Е-ի պակասով, ուստի հարկավոր է սննդակարգը հարստացնել ճարպոտ ձկնատեսակներով, բուսայուղով, ընկուզեղենով և այս օգտակար տարրով հարուստ այլ սննդամթերքով։

Եղունգների ու մազերի փխրություն. նման ախտանշանները վկայում են В խմբի վիտամինների և կալցիումի պակասի մասին, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել այս տարրերով հարուստ սննդամթերք։

Լնդերի արյունահոսություն. լնդերի արյունահոսությունը խոսում է այն մասին, որ օրգանիզմն ունի վիտամին С-ի կարիք, որը մեծ քանակությամբ պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենի մեջ։

Քնի խանգարումներ ու դյուրագրգիռություն. այս ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս մագնեզիումի և կալիումի պակասի հետևանքով։ Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ուտել ավելի շատ ծիրանաչիր, սալորաչիր ու ճակնդեղ։

Գիշերային ջղաձգումներ. գիշերվա ժամերին անհանգստացնող ջղաձգումները կարող են պայմանավորված լինել օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի դեֆիցիտով։

«Փշաքաղված» արմունկներ. արմունկների մաշկի կոշտությունն ու անհարթությունն օրգանզիմում A և C վիտամինների դեֆիցիտի մասին վկայող ամենառ ախտանշաններից են։ Այս դեպքում հարկավոր է հնարավորինս շատ ուտել նարնջագույն մրգեր ու բանջարեղեն (գազար, դդում, լոլիկ, ծիրան և այլն)։

Աղի սնունդ ուտելու ցանկությունը. այս ախտանշանն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում սրվում են բորբոքային գործընթացները (առաջին հերթին միզասեռական համակարգում) կամ վարակ է հայտնվում։

Քաղցր սնունդ ուտելու ցանկություն. նման ցանկություն կարող է առաջանալ նյարդային հյուծվածության ու էներգիայի պակասի հետևանքով։ Այս դեպքում օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա, սակայն աղեստամոքսային համակարգի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ուտել մեղր կամ դառը շոկոլադ:

Անալի սնունդ ուտելու ցանկություն. նման ցանկությունը կարող է լինել գաստրիտի և լյարդի հետ կապված խնդիրների ախտանշան։ Անալի սնունդը կարող է ազատել սպազմից և հանգստացնել ստամոքսը։

Սնունդը թվում է անալի. եթե սնունդն անալի է թվում, ապա հարկավոր է խորհրդակցել հոգեբանի հետ, քանի որ նման ախտանշանը կարող է վկայել դեպրեսիայի մասին։

Արևածաղկի սերմեր ուտելու ցանկություն. սովորաբար այս ախտանշանը հուշում է, որ օրգանիզմն ունի հակաօքսիդանտների կարիք։

Թթու սնունդ ուտելու ցանկություն. սա նշանակում է, որ օրգանիզմին հարկավոր է խթանել լյարդի և լեղապարկի աշխատանքը, ուստի անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կիտրոն ու լորամիրգ (клюква)։

Դառը սնունդ ուտելու ցանկություն. սա աղեստամոքսային համկարգի հետ կապված խնդիրների նշան է։ Նման դեպքում անհրաժեշտ է նրբորեն մաքրել օրգանիզմը։

Կծու սնունդ ուտելու ցանկություն. այս կերպ օրգանիզմը փորձում է խթանել մարսողական համակարգի աշխատանքը: Սակայն հարկ է հիշել, որ կծու սնունդը պետք է ուտել չափավոր և ոչ մի դեպքում չօգտագործել դատարկ ստամոքսին։

Ծովամթերք ուտելու ցանկություն. ամենայն հավանականությամբ՝ խնդիրը պայմանավորված է օրգանիզմում յոդի դեֆիցիտով։

Նյութի աղբյուրը՝ antipriunil.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook