Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ականջի ծծմբախցան

1425912642_sernaya-probka-2Ականջի ծծմբախցան, ծծմբի կուտակումը ականջի արտաքին լսողական անցուղում, որն այդտեղ գտնվող ծծմբային գեղձերի գերարտազատության հետևանք է։Ականջի ծծմբախցանը անմաքրության արդյունք չէ. դրա առաջացմանը նպաստում են ականջի ծծումբի բարձր մածուցիկությունը, արտաքին լսողական անցուղու նեղությունը և ոլորունությունը, պատերի գրգռվածությունը, լսողական անցուղի ցեմենտի, ալյուրի փոշիներ ընկնելը և այլն։

Ականջի ծծմբախցանն սկզբում փափուկ է, այնուհետև պնդանում է, համարյա քարանում։ Գույնը բաց դեղինից մուգ դարչնագույն է։ Երբ ականջի ծծմբախցանն ամբողջությամբ չի փակում լսողական անցուղին, ապա որևէ խանգարում չի առաջանում։ Իսկ եթե լսողական անցուղին ամբողջությամբ խցանվում է, ապա զգացվում է ականջի փակվածություն և լսողության թուլացում՝ ծանրալուրություն, սեփական ձայնի ռեզոնանս փակված ականջում (աուտոֆոնիա)։ Այդ խանգարումներն առաջանում են հանկարծակի, հիմնականում լողանալիս, գլուխը լվանալիս լսողական անցուղու մեջ ջուր լցվելիս (ականջի ծծմբախցանն այդ ժամանակ ուռչում է) կամ ականջը քչփորելիս (լուցկու հատիկով, հերակալով և այլն)։ Ականջի ծծմբախցանը ճնշում է լսողական անցուղու պատերին և թմբկաթաղանթին, կարող է առաջացնել նաև այլ խանգարումներ, ինչպես, օրինակ, հազ, աղմուկ ականջներում և նույնիսկ գլխապտույտ։

Մինչև ծծմբախցանը հեռացնելը, որոշ դեպքերում բժիշկը նշանակում է այն փափկացնող միջոցներ։ Դրանցից խցանը կարող է ընդարձակվել և ծանրալուրությունն ուժեղացնել, որը, սակայն, չպետք է անհանգստացնի հիվանդին։ Ոչ մի դեպքում, հատկապես սուր առարկաներով (հերակալ, լուցկու հատիկ և այլն), չի կարելի ինքնուրույն հեռացնել ականջի ծծմբախցանը, քանի որ դրանք կարոդ են վնասել թմբկաթաղանթը և արտաքին լսողական անցուղու պատերը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook