Friday, March 29, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մասին

Բրիտանացի գիտնականները ավարտել են «դեքսամետազոն» դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որը նախատեսված է COVID-19-ի բուժման համար։

Sputnik. Կորոնավիրուսի բուժման ոլորտում գիտական ձեռքբերում կա։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Տեղեկությունը հայտնում է ԱՀԿ-ի կայքը։

Նշվում է, որ բրիտանացի գիտնականներն ավարտին են հասցրել «դեկսամետազոն» դեղամիջոցի կլինիկական ուսումնասիրությունները․ այն կօգտագործվի COVID-19-ի բուժման նպատակով։

Դեքսամետազոնը 35 տոկոսով կրճատում է կորոնավիրուսով վարակված և թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված պացիենտների մահվան ռիսկը, և 20 տոկոսով՝ թթվածին ստացող պացիենտների մահվան ռիսկը։

Գեբրեյսուսի խոսքով՝ դեքսամետազոնն առաջին դեղամիջոցն է, որը թույլ է տվել COVID-19-ով վարակված և թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող բուժառուների մահացության տոկոսի անկում գրանցել։

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ։

Read more: armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook