Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Աղիքային ինվագինացիա

Աղիքային ինվագինացիան դա աղիքի մի մասի ներդրումն է մյուսի մեջ: Սովորաբար զարգանում է 6-ից 36 ամսականում և այս տարիքային խմբի աղիքային անանցանելիության ամենատարածված անհետաձգելի բուժում պահանջող հիվանդություն է:

❗️Մայրիկները նկատում են հանկարծակի ուժեղ ցավ՝ որովայնի շրջանում, խիստ անհանգստություն, փսխումներ, երեխան հրաժարվում է սննդից, ավելի ուշ՝ կեղտի և գազերի բացակայություն, արյունալորձային արտադրություն հետանցքից (<<մորու դոնդող>>-ի տեսքով): Յուրաքանչյուր ցավային նոպան, որպես կանոն, տևում է մոտավորապես 5 րոպե և կրկնվում է յուրաքանչյուր 15-20 րոպե հետո:

▫️Կրծքի հասակի երեխաների մոտ ոչ ժամանակին և ոչ ճիշտ սննդային հավելումներով կերակրումը, աղիների բորբոքային հիվանդությունները կարող են առաջացնել ինվագինացիա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է 6 ամսականից ոչ շուտ նոր սննդի աստիճանական կերակրում, սննդի ծավալի սահուն ավելացում և որպես հավելում հոմոգեն սննդի պատրաստում: Մեծահասակ երեխաների մոտ՝ աղիների նորագոյացությունների և բորբոքային պրոցեսների ժամանակին ախտորոշում և բուժում:

✅ Ինվագինացիայի բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական:

�Վիրահատական բուժումը լապարոսկոպիկ եղանակով առավել էֆեկտիվ է:

✔️ Անհրաժեշտ է անհապաղ դիմել մանկական վիրաբույժի զննման: Ժամանակին և համապատասխան բուժման բացակայության դեպքում կարող է բերել ներդրված աղիքի նեկրոզի:

Նյութը ` Dr. Samvel Martikyan / Սամվել Մարտիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook