Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Աղիքների անանցանելիություն

prichiny_kishechnoi_noprohodimostiԱղիքների անանցանելիություն

առաջանում է աղիքների ոլորման, հանգույցների գոյացման, ներագուցման, աղիքների գերձգման կամ ճնշվածության (կպումներ, երբեմն՝ ճողվածքի ճմլում), ինչպես նաև աղիքները որդերի (ասկարիդներ) կծիկով, օտար մարմնով, փորկապության ընթացքում կղանքային քարերով խցանման հետևանքով։

Առաջանում է աղիքների ոլորման, հանգույցների գոյացման, ներագուցման, աղիքների գերձգման կամ ճնշվածության (կպումներ, երբեմն՝ ճողվածքի ճմլում), ինչպես նաև աղիքները որդերի (ասկարիդներ) կծիկով, օտար մարմնով, փորկապության ընթացքում կղանքային քարերով խցանման հետևանքով։

Աղիքների անանցանելիության պատճառ կարող են դառնալ նաև աղիքների շարժող, գործունեության (գալարակծկանք) ծանր խանգարումները։ Աղիքների անանցանելիության հատուկ ձև է, այսպես կոչված, սննդային անանցանելիությունը, որը կարող է առաջանալ երկարատև քաղցից հյուծված մարդկանց աղիքներում՝ մեծ քանակությամբ կոշտ, դժվարամարս սննդի ընդունումից հետո։

Աղիքների անանցանելիությունն սկսվում է հանկարծակի, որովայնի ուժեղ սուր ցավերով (մշտական կամ կծկումային), որոնք ուղեկցվում են որովայնի փքվածությամբ, գազերը և կղանքը դուրս չեն գալիս, առաջանում է փսխում։

Փսխման զանգվածն սկզբում պարունակում է սննդանյութեր, այնուհետև՝ մուգ գարշահոտ հեղուկ (այսպես կոչված՝ կղանքային փսխում)։ Երեխաների աղիքների ներագուցման ժամանակ հաճախ լինում է արյունային լուծ։

Աղիքների անանցանելիությունն ուղեկցվում է աղիքների ծանր փոփոխություններով և օրգանիզմի ընդհանուր վիճակի վտանգավոր խանգարումներով (ախտահարված օջախի տոքսիններով օրգանիզմի թունավորում, ջրազրկում)։

Աղիքների անանցանելիության ախտանշաններն ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել կամ հիվանդին հասցնել վիրաբուժական բաժանմունք։ Հապաղումը կարող է հանգեցնել հիվանդի մահվան։

Ինքնաբուժման փորձերը (ջեռակ, հոգնա, լուծողականներ) անթույլատրելի են։ Շատ վտանգավոր է երեխաների հիվանդության ծանրությունը թերագնահատելը, երբ արյունային լուծի առաջացումն ընկալվում է որպես ստամոքսի խանգարման կամ դիզենտերիայի հետևանք։

Կանխարգելում

Աղիքների անանցանելիության կանխարգելման համար կարևոր են որովայնի խոռոչում կպումներ առաջացնող հիվանդությունների, օրինակ՝ որդանման ելունի քրոնիկ, բորբոքման ժամանակին բուժումը և ռացիոնալ սնունդը։ Երկարատև քաղցած, հյուծված մարդիկ պետք է սկսեն սնվել փոքր բաժիններով՝ հեղուկ կամ կիսահեղուկ դյուրամարս սննդով։

 

Հանրամատչելի բժշկական հանրագիտարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook