Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Ամանորին ի՞նչ ուտել, ինչպե՞ս հագնվել և շպարվել. խորհուրդ են տալիս մասնագետները

«Գարուն» առողջ սննդի սրճարանում այսօր հաճելի զրույց էր Ամանորի սննդի և տոնական տեսքի մասին: Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը, դիմահարդար Ագա Քանքանյանը և բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը խորհուրդներ տվեցին և բացեցին գաղտնիքներ, թե ինչպես լինել գեղեցիկ ու հմայիչ հենց Ամանորին:

Մարիաննա Քաբաբյանի խոսքով` չնայած, որ 2019-ը Դեղին Խոզի տարի է, բայց տարվա գույնը կոռալն է իր բոլոր երանգներով՝ բաց վարդագույնից մինչև ալ կոռալ։ Թրենդի մեջ են արծաթագույնը և ոսկեգույնը։ Նոր Տարին փայլելու համար հիանալի ժամանակ է։ Կարելի է կրել փայլուն փուլերով ու զարդերով հագուստ կամ ցանկացած միատոն հագուստին ավելացնել արտահայտիչ աքսեսուարներ՝ արծաթագույն կամ ոսկեգույն։

Հագուստն ընտրելուց հետո կերպարն ամբողջացնում է, իհարկե, դիմահարդարումը։ Հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը նշեց, որ ինչպես հագուստում, այնպես էլ դիմահարդարման մեջ փայլերը մոդայիկ են։ Կարևորը խնամված մաշկն է, որից հետո արդեն դիմահարդարումը։ Լավ և թարմ մաշկի գաղտնիքներից մեկը ջուրն է, հարկավոր է շատ ջուր խմել օրվա ընթացքում։ Աչքերն այս տարի կարելի է մուգ ստվերաներկով չընդգծել, փոխարենը գեղեցիկ արտահայտված ունքեր ունենալ, շրթներկ տարբեր երանգների և փայլ այտերին և աչքերին։

 Բժիշկ-սննդաբան Լիլիթ Մարգարյանը կարևորեց առողջ ու լավ սնունդը։ Մարդը պետք է փոքր չափաբաժիններով օգտվի տարատեսակ սնունդից, փորձի ավելի համակարգված սնվել։
 
«Պետք չէ պատրաստել այնպիսի աղցաններ, որոնք մի քանի օր պետք է պահել: Պատրաստեք քիչ քանակով, թարմ բանջարեղենով աղցաններ՝ տվյալ օրվա համար»,-խորհուրդ է տալիս նա՝ առաջարկելով խուսափել մայոնեզի եւ այլ ծանր սոուսնորի կիրառումից:
Նյութը՝magnis.news

Leave a Reply

x Close

Like Us On Facebook