Friday, April 19, 2024
Նորություններ

Ամանորյա հաճելի «իրարանցում»՝ Արյունաբանական կենտրոնում

Առողջապահության նախարարության Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Ամանորյա տրամադրություն էր` տոնական երգեր, նվերներ ու քաղցրավենիք:

Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների գալիք Ամանորն է շնորհավորել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի՛ բալիկներ, մեծ ուրախությամբ եմ ձեզ հետ անցկացնում նախատոնական այս օրը: Այստեղ հավաքված են քաջ բալիկներ, ուժեղ ծնողներ, ովքեր ամեն օր արիաբար պայքարում են դժվարությունների դեմ: Մեր պարտքն է լինել ձեր կողքին, օգնել, որ բուժումը հնարավորինս հարթ ընթանա: Եկե՛ք մեկ ջերմացնող խոսքով, մեկ ժպիտով և ուշադրությամբ միմյանց կյանքն ավելի հաճելի ու գեղեցիկ դարձնենք»,-ասել է նախարարը։

«Այս տարի մեր հաշվետվության մեջ կնշենք որոշակի փաստեր, որ ուրախություն է պարգևել թե՛ անձնակազմին, թե՛ երեխաներին: Թող նոր տարում բոլորիդ տեսնենք ավելի տոկուն, առողջ ու հաջողակ»,-նշել է Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները։ Իսկ Արյունաբանական կենտրոնի առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար Ամանորի առիթով կենտրոնի նախասրահում տեղադրվել է դաշնամուր, որի հնչյուններն այսուհետև կուրախացնեն պացիենտներին ու այցելուներին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook