Thursday, April 25, 2024
Նորություններ

Ամերիկահայ մասնագետի գործունեությունը բարձր է գնահատվել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանն ընդունել են Ամերիկահայ բժիշկ Արթուր Սալիբյանին։ Մեր հայրենակիցն արդեն մի քանի տարի է, ինչ այցելում է Հայաստան և ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Կանանց առողջության պահպանման հայ-ամերիկյան կենտրոնում և այլ բժշկական հաստատություններում հայ մասնագետների մասնակցությամբ իրականացնում կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մաստէկտոմիա տարած կանանց կրծքի պլաստիկ վերականգնման վիրահատություններ, ինչպես նաև խորհրդատվություններ:

Արթուր Սալիբյանը ներկայացրել է հայ գործընկերների հետ իրականացվող վիրահատությունների ծավալներն ու մեթոդները։ Այցերի ընթացքում նա ոչ միայն անվճար վիրահատություններ է իրականացնում և իմպլանտներ տեղադրում, այլև հայ մասնագետներին նման վիրահատության նրբություններին ծանոթացնում:

2015 թվականին բժիշկ Սալիբյանի հերթական այցի ընթացքում նրա և ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության մասին փաստաթուղթ, ինչը ծրագրի շարունակականության հիմք է հանդիսանում։

Լևոն Ալթունյանը և Նելսոն Զուլոյանը շնորհակալություն են հայտնել ամերիկահայ մասնագետին հայրենիքում ծավալած գործուներության համար։

Քննարկվել են ծրագիրն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook