Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Այսօր Պարի միջազգային օրն է

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը։ Այդ տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն նշվում է ֆրանսիացի բալետմեյստեր ,պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան- Ժորժ Նովերի (1727 ապրիլի 29- 1810 հոկտեմբերի 19) ծննդյան օրը, որին համարում են «ժամանակակից բալետի հայր» ։

Այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների պարերի միավորումն է, որպես արվեստի միասնական ձեւ, իսկ Պարի օրը՝ առիթ է պարի նկատմամբ մեր սերն ու հարգանքը արտահայտելու, որպես արվեստի ճյուղ, որն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն լեզվով՝ պարի լեզվով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook