Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող
Այրոցի առաջացման պատճառը ստամոքսի թթու պարունակության հետհոսքն է դեպի կերակրափող:
Ցանկացած մարդ կարող է ունենալ այս գանգատը` տհաճ այրող զգացում կրծոսկրի ետևում:
Ի՞նչ անել այրոց չունենալու համար:
Սննդակարգի «ոսկե կանոնն» է՝ սնունդն ընդունել հաճախ և փոքր քանակներով:
Այրոց առաջացնող սննդի և ըմպելիքի ցանկում են տոմատը, կծու համեմունքները, շոկոլադը, սուրճը և, իհարկե, գազավորված ըմպելիքը:
Ինչպե՞ս փոխել կենսակերպն այս հիվանդության ժամանակ:
Նպաստող կարևորագույն գործոններից են ծխելը և ճարպակալումը: Ուստի, անհրաժեշտ է դադարեցնել ծխելը և նվազեցնել քաշը՝ ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը և չափավորելով սննդի քանակը: Եթե պատշաճ դեղորայքային բուժում եք ստանում, ապա կարող եք սննդատեսակները շատ խիստ չսահմանափակել, քանի որ ժամանակակից բուժումը շատ արդյունավետ է այս գանգատի դեպքում:
Իսկ «ոսկե կանոնին» պետք է հետևել մշտապես: