Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Անկողնային ռեժիմը հղիության ժամանակ վտանգավոր են մոր եվ երեխայի համար

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ հղի կինը բարդությունների պատճառով ստիպված է անկողնային ռեժիմ պահպանել: Դա, իհարկե, ունի որոշ առավելություններ, բայց այն բարձրացնում է դիաբետի և արյան մեջ մակարդուկների առաջացմանը, ինչպես նաև կարող է դեպրեսիայի և մկանային զանգվածի նվազման պատճառ լինել: Դրանից զատ, երկար ժամանակ անկողնում անցկացրած հղիի մոտ երեխայի քաշը ծնվելիս է հաճախ փոքր լինում, գրում է  The Daily Mail-ը:

Հետազոտողներն այլևս խորհուրդ չեն տալիս այդպիսի կանանց մոտ սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը: Բազմաթիվ հարցումների տվյալներով, մանկաբարձները և գինեկոլոգները հաճախ են նշանակում անկողնային ռեժիմ, չնայած նրանցից շատերը չեն հավատում, որ այն ինչ-որ կերպ կօգնի: Դա նշանակվում է այնպիսի բարդությունների ժամանակ, ինչպիսիք են վաղաժամ կծկումները, բարձր զարկերակային ճնշումը, պտղի աճի դեֆեկտները, ինչպես նաև` վիժման բարձր ռիսկը:

Սակային անկողնային ռեժիմը երբեք չի բերում դրական արդյունքի: Օրինակ, անկողնային ռեժիմ հաճախ նշանակում են՝ փորձելով շատացնել արյան հոսքը դեպի պլացենտա, եթե պտուղը լավ չի աճում: Հետազոտությունները չեն հայտնաբերել այդ պրակտիկայի արդյունավետության որևէ ապացույց: Նաև հայտնի է, որ սահմանափակ ակտիվությունը տանում է մկանային և ոսկրային զանգվածի կորստի:

Անկողնային ռեժիմը բարձրացնում է ստորին վերջույթներում թրոմբների առաջացման ռիսկը, ինչպես նաև դրանց թոքեր անցնելու հավանականությունը: Թրոմբները առանց այն էլ հաճախ են լինում հղիների մոտ, իսկ ֆիզիկական ակտիվության պակասն վիճակն ավելի է բարդացնում:

Ակտիվության սահմանափակումը կարող է մեծացնել նաև հեստացիոն դիաբետի /հղիների դիաբետ/ զարգացման վտանգը: Նույնիսկ ոչ հղի կանանց մոտ անկողնային ռեժիմը հաճախ բարձրացնում է արյան մեջ շաքարի քանակը: Այդ ռեժիմը նաև մեծացնում է տագնապի, ընկճախտի առաջացումը, հավանաբար, պարտադրված անգործության պատճառով: Բացի դա, վատացնում է նաև նյութական վիճակը՝ աշխատանքը կորցնելու հնարավորության հետ կապված:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook