Friday, April 19, 2024
Նորություններ

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիա և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ «Արմավիր» ԲԿ-ում

Մայիսի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, համագործակցելով ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RAի և մարզի բժշկական կենտրոնի՝ Armavir Medical Centreի հետ, նախաձեռնել էր ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Արմավիրի մարզում բնակվող քաղաքացիների համար:
280234759_5429795770421053_3950685500267544680_n
☑️ Ակցիայի շրջանակում սոնոգրաֆիկ հետազոտություն (կրծքագեղձ, վահանձև գեղձ, որովայն) անցավ շուրջ 100 քաղաքացի, նեղ-մասնագիտական խորհրդատվություններ ստացավ մարզի ավելի քան 150 բնակիչ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի աշխատանքի շնորհիվ մեծամասնության մոտ հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ. 53 հոգու մոտ ախտորոշվել է դիֆուզ-ֆիբրոզ կիստոզ, ֆիբրոադենոմա է գրանցվել 26 հոգու մոտ: Բարձր էր վահանագեղձի խնդիրներ ունեցող հիվանդների թիվը, նրանցից 6-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքում ստուգվողների մոտ բացահայտվել են այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են լեղաքարային հիվամդությունը, արգանդի միոմաները, ձվարանի կիստաները, անգիոլիպոմա, Էնդրոմետրիումի հիպերպլազիա և այլն:
Կատարվել են նաև բազմաթիվ նեղ-մասնագիտական խորհրդատվություններ, փոքր վիրաբուժական միջամտություններ, որոշ քաղաքացիների նշանակվել է կոնսերվատիվ բուժում:
Ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն ստացավ անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
‼️ այսօրվա ակցիայի արդյունքները ևս մեկ անգամ վկայում են` ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՍՏՈւԳՎԵԼ. ձեր առողջությունը ձեզ համար պետք է լինի առաջնահերթություն:
ՍՏՈՒԳՎԵ՛Ք, ԿԱՆԽԱՐԳԵԼԵ՛Ք Ու ԵՂԵ՛Ք ԱՌՈՂՋ ❤️

Leave a Reply

x Close

Like Us On Facebook