Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Անվտանգ արյուն բոլորի համար

Արյան խմբերի մասին մարդկությունն առաջին անգամ իմացել է 1930 թվականին, դրանք բացահայտած ու այդ գյուտի համար Նոբելյան մրցանակ ստացած Ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների շնորհիվ: Տարիներ անց գիտնականի ծննդյան օրը` հունիսի 14-ը, աշխարհում սկսեց նշվել որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Այս տարի օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է. «Անվտանգ արյուն բոլորի համար»։ Սա ևս մեկ հնարավորություն է․

  • շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու համար հանուն բազմաթիվ կյանքեր փրկելու,
  • ևս մեկ անգամ շեշտադրել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը,
  • բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը և, խթանելով որակյալ և անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը և յուրաժամանակությունը բոլորի համար՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

Մեր նպատակն է իրազեկության ավելացմանը զուգընթաց ավելացնել անվարձահատույց դոնորների քանակը, որոնց շնորհիվ հարյուրավոր մարդիկ կկարողանան իրենց բաժին հասած ծանր պահերից դուրս գալ հաղթանակով՝ լինի դա ծննդաբերություն, վիրահատություն, թե հիվանդության տարատեսակ դրսևորումներ:

Հայաստանում ամեն օր Ձեր արյանն են սպասում հարյուրավոր, երբեմն հազարավոր մարդիկ, և չէինք ուզի, որ այդ սպասումն ապարդյուն լիներ:

2018 թվականին Հայաստանում իրականացվել է ավելի քան 18 հազար արյունատվություն, ընդ որում անհատույց դոնորներից` 5.7%, փոխհատուցվող դոնորներից` 64%, հիվանդի հարազատներից` 30,3%:

Պետք է ջանանք, որ  անհատույց արյունատվությունը  տարեց տարի ավելանա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook