Friday, March 29, 2024
Նորություններ

Անցի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, իրագործի՛ր առողջության քո իրավունքը

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝ անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:

 

Միջոցառումների ժամանակացույցը՝

  • 17 նոյեմբերի – ք.Երևան, Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-18:30,
  • 18 նոյեմբերի – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 19 նոյեմբերի – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Արմավիրի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 20 նոյեմբերի – Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մարտունի քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակ, ժ.13:00-17:30,
  • 21 նոյեմբերի – Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
  • 22 նոյեմբերի – Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Սևանի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:00,
  • 23 նոյեմբերի – Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 24 նոյեմբերի – ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ, ժ.13:00-17:30,
  • 25 նոյեմբերի – ք.Երևան, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 1 դեկտեմբերի – ք.Հրազդան՝ քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,
  • 1 դեկտեմբերի – ք.Երևան՝ Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-19:00:

 

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը և պահպանե՛ք առողջությունը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook