Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Անքնությունը գիշերային քնի խանգարումն է

Անքնություն, գիշերային քնի խանգարումների (դժվար քնելը, վաղ արթնանալը, գիշերվա ընթացքում հաճախ արթնանալը և, վերջապես, գիշերային քնի լրիվ բացակայությունը) ընդհանուր անվանումը։ Ժամանակակից բժշկություն հիմնախնդիրներից մեկն է, որը լինելով շատ տարածված, իսկ քնաբանության մեջ ամենատարածված ախտորոշումը, և առնչվելով առողջական այլ խնդիրների հետ, հասցնում է մարդու ֆիզիկական և սոցիալական առողջությանը լուրջ վնասներ։

Անքնության բուժումը

Անքնության բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային և ոչ-դեղորայքային եղանակներով։ Ոչ դեղորայքային բուժումը ենթադրում է քնի հիգիենայի շտկում, հատուկ տեսակի կոգնիտիվ-վարքային հոգեթերապիայի կիրառում։ Վերջինս շատ արդյունավետ է, հատկապես խրոնիկական անքնությամբ տառապողների շրջանում։ Դեղորայքային բուժման նպատակով կիրառվում են բազմաթիվ դեղամիջոցներ, սկսած լայնորեն կիրառվող բուսական ծագում ունեցող պատրաստուկներից մինչև քնաբերների տարբեր դեղորայքային խմբեր. տրանկվիլիզատորներ, քնաբերներ (հիպնոտիկներ), քնաբեր հակադեպրեսանտներ, հակահիստամինային դեղեր և այլն։ Դեղորայքային բուժման տևողությունը սահմանափակ է ու արդյունավետությունը միշտ չէ բավարարում հիվանդի պահանջները։

Բուսամիջոցներ անքնության դեպքում

 

Image_2693

Քաջվարդ– փոշիացրած բուսահումքի վրա լցնել եռացրած ջուր, թրմել, քամել և խմել անքնության դեպքում:

275px-Bryonia_alba1pl

0.5  կդ. թարմ եղինջը, կամ 50 գ. չորացրած եղինջը և 100 գ. լոշտակի փոշիացրած արմատները խառնել միմյանց հետ:  10-15 րոպե եռացնել մեկ դույլ ջրում: Եփուկը քամել, խառնել լոգարանի ջրին և լոգաք ընդունել, 10-15 րոպե տևողությամբ: 1 ամսվա ընթացքում ընդունել 15 լոգանք:

picture_1389

Գայլուկի ծաղիկները, հազրեվարդի և անանուխի տերևները, արևքուրիկի վերգետնյա հատվածը, թուրինջի խոտի  և կատվախոտի տերևները`20-ական գ. մանրացնել, խառնել միմյանց հետ: 2ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում կումերով:550px-saint_johns_wart_flowers1

Սամիթ-2 թեյի գդալ սերմերի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, եռացնել 10 րոպե: Թրմել, քամել: Այս չափաքանակը խմել 2 օրվա ընթացքում:

 

Պատրաստեց` Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook