Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Լիլիթ Մակունցը նոր օրենսդրականփոփոխություններ են առաջարկում հարկային օրենսգրքում:

Նրանք առաջարկում են օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով: Փոփոխության համաձայն՝ անկախ սեփականության ձևից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի` եկամտային հարկի վերադարձի միջոցով: Սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:

Գումարների վերադարձման կարգը սահմանելու է կառավարությունը:

Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կառավարությունը կսահմանի մինչև 2019թ.-ի օգոստոսի 1-ը:

Պատգամավորները հիմնավորման մեջ նշել են, որ 2019թ.-ի փետրվարի 14-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն եւ այդ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ հանգամանքների, կարեւորվեց աշխատանքի եւ կրթության քաջալերումն ու աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի եւ կրթության միջոցով:

«Ելնելով կառավարության ծրագրի հիմնարար ուղենիշներից եւ խնդիրներից, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին»  օրենքների՝ մարդու եւ քաղաքացու բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման եւ պաշտպանության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիութան սկզբունքներից եւ հադնես գալով հիշյալ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ենք հետապնդում խրախուսել ուսանողներին երիտասարդ տարիքից աշխատելու եւ օգտվելու եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորությունից:

Այս օրենսդրական նախաձեռնությունը նաեւ կխրախուսի երիտասարդ աշխատողներին հրաժարվելու առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու առաջարկներից, կբերի նրանց օրինական դաշտ, ինչպես նաեւ աշխատող երիտասարդների  մեջ կդաստիարակի աշխատելու եւ միաժամանակ հարկ վճարելու  մշակույթ:

Ավելացնենք նաեւ, որ նմանատիպ օրենսդրական կարգավորումներ՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման վերաբերյալ, առկա են մի շարք երկրներում, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելառուսի Հանրապետությունը: Ու թեեւ դրանք որոշ առումներով տարբերվում են մեր կողմից առաջարկվող օրենքի նախագծի կարգավորումներից, այսուհանդերձ հիմնական գաղափարով նույնանում են»,-նշում են հեղինակները:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook