Friday, April 19, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Աշխարհի ճանապարհորդները Ոչ միշտ են երջանիկ օդանավակայանում

Ճանապարհորդների մեծ մասը մեծ երջանկություն է ապրում օդանավակայան ոտք դնելիս։ Այդ տվյալներն է ստացել HappyOrNot ընկերությունը, որը հաճախորդների գոհունակությունը ստուգող  սմայիկներով  սարք է տեղադրել։ Այդ մասին գրում է  BusinessTraveler-ը։

HappyOrNot ընկերությունը վերլուծել է տվյալները, որոնք հավաքվել են աշխարհի 36 երկրի 160 օդանավակայաններում տեղադրված գոհունակության տերմինալների միջոցով։ Այդ հատուկ սարքը թույլ է տալիս մեկ կոճակին դիպչելուց հետո հետադարձ կապ ստանալ, որը արտացոլում է դրական  էմոցիաների աստիճանը՝  «շատ երջանիկից» մինչև  «նույնիսկ մի հարցրեք»։ Պարզվել է, որ ճանապարհորդների  62%-ը սեղմում են ամենաերջանիկ կոճակը։ Շուրջ 17%-ը իր տրամադրությունը օդանավակայանում  գնահատել է՝ որպես պարզապես երջանիկ։ Տխուր դեմքով սմայլիկը նախընտրել է ուղևորների  7%-ը, իսկ  14%-ը սեղմում է  կոճակներից «ամենատխուրը»։

Happy (1)

Ճանապարհորդների համար ամենատխուր ժամանակը, ըստ  HappyOrNot-ի տվյալների, հանգստյան օրերն են։ Հենց այդ օրերին են ուղևորները ստիպված մեծ հերթերի մեջ կանգնում։ Շաբաթվա կեսին ամենից շատ սեղմվում է երջանիկ կոճակը։ Այդպիսով, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը լավագույնն են ճանապարհորդների համար։

HappyOrNot-ի փորձագետները նաև սահմանել են ճանապարհորդների համար ամենաերջանիկ ժամերը՝  առավոտյան 08:00-09:00։ Ամենից տխուր ճանապարհորդները իրենց զգում են  գիշերը 02:00 – 03:00-ին։ Հետաքրքիր է, որ մարդիկ միշտ երջանիկ են ստուգման անցակետերում։ Իսկ ամենից վատ տրամադրություն նրանք ունենում են ուղեբեռը հանձնելիս։

Գոհունակության տերմինալ

Դեկտեմբերին ընկերությունն անվանել է նաև աշխարհի ամենաերջանիկ օդանավակայանները։ Ըստ տվյալների, որոնք հավաքվել են նույն տերմինալների միջոցով, ամենից շատ գոհ ուղևորներ ունեցել է բրիտանական Էքսետեր օդանավակայանը։ Նրա ուղևորների շուրջ 89%-ը սեղմել է միայն ժպտացող սմայլիկ։ Այդ ցանկի առաջին եռյակում են հայտնվել նաև իռլանդական Կորկ քաղաքի և հռոմեական Ֆյումիչինո օդանավակայանները։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook