«Առաջիկայում կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»․ Առողջապահության նախարար
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ մի շարք երկրներում COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշը հասցվել է 90 տոկոսի, սակայն Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ մոտ հնարավորինս դանդաղի պատվաստման գործընթացը։
«Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել գործել, խնդի՛ր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք։ վա՛տ ա, շատ վա՛տ ա պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք, և վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց։ Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար․․․
Կա պետության հստակ պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք ա պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունն ունի իր բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է ընդունել օրենքներ և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը․․․»։
Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Փաշինյանի հրահանգներին՝ ասաց․
«Մենք արդեն իսկ ուեննք պարտադիր պատվաստման օրենսդրական հնարավորություն և նոր բան ընդունելու որևէ խնդիր չուեննք։ Մեր բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքով պարտադիր պատվաստումների կետը հստակ նախատեսված է, բայց ինչպես գիտեք, հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, և առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»։