Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առաջին օգնություն՝ այրվածքների ժամանակ

Աննշան այրվածքների դեպքում ախտահարված հատվածը պետք է մշակել հատուկ հակասեպտիկներով: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների այրվածքների դեպքում չպետք է յոդ կամ ադամանդե կանաչի լուծույթ (зеленка) քսել, քանի որ դրանք կարող են վնասել մանկական նուրբ մաշկը: Դրա համար ավելի լավ է միշտ ձեռքի տակ ունենալ արծաթի աղի պարունակությամբ միջոցներ: Դրանք կօգնեն վերականգնել մաշկային ծածկույթները ու ունեն բակտերիցիդային ազդեցություն:

Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:

Ի՞նչ չի կարելի կատեգորիկ անել

Խստիվ արգելված է՝

  • ինքնուրույն մաքրել վիրավոր մակերեսը մաշկի կամ հագուստի մնացորդներից: Անպայման պետք է բժիշկ հրավիրել
  • քսել սիրելի քսուքը
  • կիրառել սպիրտային հիմքով ցանկացած հեղուկ
  • պայթեցնել բշտիկները կամ փորել վերքը
  • մաշկին քսել յուղ, օսլա:

Ի՞նչ անել եռման ջրով այրվածքների դեպքում

  • Անհրաժեշտ է ախտահարված հատվածներն ազատել հագուստից:
  • Որոշել այրվածքի ծավալը: Մարդկային միջին ձեռքի ափը կազմում է մաշկի մակերեսի 1%-ը: Եթե ախտահարված հատվածը 10%-ից ավելի է, ապա պետք է կանչել շտապ օգնություն:

Այրված մակերեսը պետք է պահել բարձր դիրքով, որ խուսափեք այտուցներից: Այն պետք է մշակել «Պանտենոլով» կամ այլ հակասեպտիկով:

Եթե մաշկային ծածկույթները խաթարված չեն, կարելի է դրանք սառեցնել սառը ջրով կամ թաց կտորով, բայց ոչ 20 րոպեից ավելի:

Բուշտերը ինքնուրույն չպայթեցնել:

Գոլորշիով այրվածքների դեպքում

  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառեցնել
  • 10%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու դեպքում բժիշկ կանչել
  • մաշկի վրա ոչինչ չքսել, բշտիկները չծակել:

Յուղային այրվածքների դեպքում

  • հագուստը պետք է հանել
  • մաշկի ախտահարված մասը սառը ջրի տակ պահել մինչև 20 րոպե
  • 1%-ից ավելի այրված մաշկային հատված ունենալու կամ աչքերի վնասվածքի դեպքում բժիշկ կանչել
  • այրված հատվածը ծածկել ստերիլ անձեռոցիկով, եթե կան ակնային անալգետիկներ, կարելի է կաթեցնել կոպի վրա:

Արդուկի այրվածքի դեպքում

  • կարելի է քսել բուսայուղ, քերած բազուկ կամ կաղամբ դնել
  • այրված մասի վրա հարած ձու քսել
  • այրված մակերեսին սննդային սոդա լցնել:
  • Եթե մեծ բուշտեր առաջանան, ավելի լավ է միանգամից շտապ օգնություն կանչել:

Քիմիական այրվածքների դեպքում

Պետք է անմիջապես շտապ օգնություն կանչել ու տուժածի հագուստը հանել, մաշկային ծածկույթներից հեռացնել քիմիկատները:

Դրա համար պետք է օգտագործել չոր անձեռոցիկներ ու նախապես պաշտպանել ձեռքերը: Ապա պետք է մաշկը լվանալ սառը ջրով: Բայց այդպես գործել կարելի է, միայն, եթե դա չմարած միջոցով այրվածք չէ, այլապես ջուրը ռեակցիայի մեջ կմտնի, ու վիճակը միայն կվատանա: Ցանկացած նշանակում կարող է միայն բժիշկն անել:

Տնային միջոցներ՝ աննշան այրվածքների դեպքում

  • Հում բանջարեղենից, կաղամբի թերթից կոմպրեսներ: Պետք է քերել ու դնել վերքին, ֆիքսել բինտով: Դրանք հաճախակի պետք է փոխել:
  • Թուրմեր՝ հազարաթերթիկի, կաղնու կեղևի, խատուտիկի: Եփել, թրջոց պատրաստել ու թրջած թանզիֆը դնել ախտահարված մակերեսի վրա:
  • Կաթնամթերքով թրջոցներ, հատկապես լավ է կաթնաշոռը:

Բացի դրանից, այրված մակերեսին կարելի է մեղր քսել, որ արագացնես լավացման պրոցեսը: Այն նաև լավ ցավազրկող ու մանրէասպան միջոց է:

Պատրաստեց` 168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook