Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրներից հնարավոր կլինի ազատվել առավոտյան մի բաժակ գոլ ջուր խմելու սովորության շնորհիվ

Ջուրը կենսակայն նշանակություն ունեցող հեղուկ է առանց որի մարդիկ պարզապես չեն գոյատևի։ Այս հեղուկը հարկավոր է օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի համար, ուստի բոլորին էլ հայտնի է, որ օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է։

Հատկապես կարևոր է առավոտյան արթնանալուն պես օրգանիզմն ինչպես հարկն է խոնավացնելը, իսկ այս հարցում լավագույն միջոցն օրը մի բաժակ գոլ ջրով սկսելն է։ Սա համարվում է ամենաառողջարար սովորություններից մեկը, որն օգնում է ազատվել առողջական մի շարք խնդիրներից, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորին է հայտնի, թե որ խնդիրների դեմ է այն պայքարում։

Մասնագետների խոսքով՝ առավոտյան դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմելը մարսողությունը բարելավելու լավագույն միջոցն է։ Մարսողական խնդիրների դեպքում մարդիկ հաճախ տարատեսակ դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանցից որոշները կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին՝ զրոյացնելով օգուտը։ Միևնույն ժամանակ նույնքան արդյունավետ կարող է լինել նաև առավոտյան տաք ջուր խմելու սովորությունը, որը ոչ միայն կազատի մարսողական խնդիրներից, այլև չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Մասնագետների խոսքով՝ տաք ջրի նման դրական ազդեցությունը բացատրվում է նրանով, որ այն մաքրում է աղեստամոքսային տրակտը գիշերվա ու նախորդ օրվա ընթացքում կուտակված «աղբից»։ Բժիշկները հիշեցնում են, որ օրգանիզմն ամբողջությամբ չի մարսում ընդունած սնունդը՝ կուտակելով անպետք տարրերը, սակայն տաք ջուրը հեշտությամբ ու անցավ դուրս է բերում դրանք՝ մաքրելով աղեստամոքսային տրակտը։

Առհասարակ առավոտյան դատարկ ստամոքսին մի բաժակ տաք ջուր խմելու սովորությունը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի մի շարք համակարգերի վրա։ Այն խթանում է նյութափոխանակությունը, արագացնում է ճարպերի այրման գործընթացն ու բարձրացնում է սրտանոթային համակարգի տոնուսը, ուստի օրը մի բաժակ գոլ ջրով սկսելը կարող է շատ առողջարար սովորություն դառնալ։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook