Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական ինչ խնդիրների դեմ է օգնում պայքարել խնկածաղկի եթերայուղը

Խնկածաղկի եթերայուղը դարեր շարունակ կիրառվել է որպես հզոր դեղամիջոց առողջական մի շարք խնդիրների դեմ պայքարում։ Այն հայտնի է իր հակասեպտիկ, ախտահանող ու իմունախթանիչ հզոր հատկություններով և հաճախ է կիրառվում մաշկային վարակների, գլխացավերի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման համար։ Այս յուղը հարուստ է մեծ քանակությամբ օգտակար քիմիական տարրերով, ինչով էլ պայմանավորված է դրա լայն կիրառությունը, սակայն մարդիկ այն այնուամենայնիվ հազվադեպ են կիրառում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնկածաղկի եթերայուղի օգտակար հատկություններն ու չորս պատճառ այն հաճախ կիրառելու համար։

Պայքարում է ախտածին բակտերիաների դեմ

Հետազոտությունները ցույց են տվել, որ խնկածաղկի եթերայուղն օգնում է պաշտպանվել որոշ բակտերիալ վարակներից։ Այն հայտնի է ստաֆիլակոկների վրա ունեցած իր ազդեցությամբ, իսկ այս վտանգավոր բակտերիաների խումբը պատասխանատու է մաշկային վարակների, աբսցեսսների, իսկ երբեմն էլ թոքաբորբի զարգացման համար։

Բուժում է սնկային վարակները

Գիտնականներն ապացուցել են, որ խնկածաղկի եթերայուղն օգնում է կանխել Candida սնկերի տարածումը, իսկ դրանք համարվում են ամբողջ աշխարհում սնկային հիվանդությունների զարգացման առավել տարածված պատճառը։ Candida-ի շատ տեսակներ անվնաս են, սակայն որոշները, այդ թվում՝ C. albicans, համարվում են պայմանական ախտածին միկրոօրգանիզմներ, որոնք կարող են ախտահարել բերանի խոռոչը, կոկորդը, աղիներն ու սեռական օրգանները։

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ խնկածաղկի եթերայուղի մեջ պարունակվող կարվակրոլը կարող է արյունավետ կերպով նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարելավել լիպիդային պրոֆիլը։ Բացի այդ, խնկածաղկի եթերայուղը կարող է բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը, որն էլ պաշտպանում է սրտի հիվանդություններից, սրտամկանի ինֆարկտից ու գլխուղեղի կաթվածից։

Բարելավում է աղիների առողջական վիճակը

Այս յուղը հաճախ է կիրառվում ժողովրդական բժշկության մեջ աղիների հիվանդությունների բուժման ու աղեստամոքսային տրակտի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Այն նաև օգնում է ամրապնդել աղիքային պատնեշն ու ոչնչացնել աղիների պայմանական ախտածին մանրէները, որոնք դառնում են վարակումների պատճառ։ Բացի այդ, շատ կարևոր դեր է խաղում նաև խնկածաղկի եթերայուղում պարունակվող կարվակրոլը, որն օգնում է խթանել ստամոքսի խոցերի ապաքինման գործընթացը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook