Wednesday, April 24, 2024
Նորություններ

Առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ մաստակը պատահմամբ կուլ տալու դեպքում

Մաստակը պատահաբար կուլ տալու և դրա հետևանքների մասին կան բազմաթիվ տարածված միֆեր: Շատերը վստահ են, որ մաստակը կուլ տալու դեպքում որևէ խնդիր չի առաջանա, մինչդեռ ոմանք էլ պնդում են, որ այն կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ: Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ալեքսեյ Մոլոդցովը ներկայացրել է այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ այս դեպքում:

Նախ հարկավոր է հասկանալ ինչ է առհասարակ մաստակը: Համաձայն սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկման տեսչության տվյալների՝ այս մթերքը համարվում է «ոչ սննդային ծամելու նյութ», ինչը նշանակում է, որ այն չի յուրացվում օրգանիզմի կողմից: Մարդու օրգանիզմը կարող է առավելագույնը մերամշակել այն շաքարները, որոնք պարունակվում են մաստակի մեջ, սակայն չի կարող մարսել մաստակը:

Ըստ էության՝ մաստակը կաուչուկ է, որին տարատեսակ քաղցրացուցիչներ ու հոտավետիչներ են ավելացված: Սա նշանակում է, որ պատահմամբ մաստակը կուլ տալու դեպքում օրգանիզմում կհայտնվի ռետինի չյուրացվող կտոր:

 

Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն ազատվել չմարսվող նյութերից առանց որևէ կողմնակի օգնության: Մարսողական տրակտի մկանների կծկումներն օգնում են շարժել մաստակն առաջ ու դուրս բերել այն օրգանիզմից կղանքի հետ: Սակայն այնուամենայնիվ մարսողական համակարգում հայտնված մաստակը կարող է նաև որոշ խնդիրներ առաջացնել:

Բանն այն է, որ օրգանիզմն ստիպված է լինում լուրջ ջանքեր գործադրել մեծ քանակությամբ տարատեսակ մնացորդներից ազատվելու և դրանք օրգանիզմից դուրս բերելու համար, իսկ երբ դրանց է միանում նաև մաստակը, խնդիրն էլ ավելի է բարդանում: Մաստակը կարող է խցանում ու աղիների անանցանելիություն առաջացնել, իսկ այս խնդիրներն ուղեկցվում են որովայնի ցավերով ու փորկապությամբ: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ սկսել բուժումը, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook