Wednesday, April 24, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առողջական 10 խնդիր, որոոնք կարող են սառը ձեռքեր ունենալու պառճառ լինել

Լիովին բնական է, որ ցուրտ եղանակին մարդու ձեռքերի մատները սառչում են, սակայն եթե  տաք եղանակին մատները շարունակում են մնալ նույն վիճակում,   դա նշանակում է, որ  գույություն ունեն որոշ աննկատ պատճառներ: Այս մասին գրում է  med.tert.am-ը:

1. Ռեյնոյի հիվնադություն

Այս հիվանդությունը սառը մատներ ունենալու տարածված պատճառներից մեկն է, որի ժամանակ կծկվում են արյունատար անոթները՝ ի պատասխան ցրտին կամ սթրեսին: Ճգնաժամի պահին մատները կարող են սպիտակել, որից հետո կապտել՝  վատ կամ ընդհատված արյան շրջանառության պատճառով: Անոթների լայնացման հետ զուգահեռ մատները ձեռք են բերում կարմիր գույն:

Ճգնաժամը ուղեկցվում է անզգայացմաբ կամ ընդհակառակը՝  խիստ ցավերով: Իրահրկե այս խանգարումը ավելի շատ տհաճ է քան վտանգավոր:  Այս խանգարման դեպքում կանխարգելիչ պարզ միջոց են հանդիսանում տաք հագուստը, ձեռնոցները, ծանր էմոցիոնալ սթրեսներից խուսափելը:

 2. Աուտոիմունային հիվանդություններ

Երբեմն մեկ այլ հիվանդություն կարող է խթանել Ռեյնոյի հիվանդության առաջացումը:
• Գայլախտ, որի դեպքում իմունային համակարգը գրոհում է սեփական բջիջներին:
• Սկլերոդերմիա, որը հանգեցնում է հյուսվածքների  ու կապող հյուսվածքների  կոշտացման ու սպիացման:
• Ռևմատոիդ արթրիտի ու մի շարք այլ աուտոիմունային հիվանդություններ:
Նախնական հիվանդության բուժման դեպքում, Ռեյնոյի հիվանդության ախտանշանները, որպես կանոն, անհետանում են:

3. Հիպոթիրեոզ

Երբեմն ձեռքի սառը մատները հանդիսանում են վահանագեղձի ֆունկցոնալության նվազման պատճառ, որը կատարում է օրգանիզմի «ջերմակարգավորող» ֆունկցիան: Այս խանգարման դեպքում, օրգանիզմում կատարվող պրոցեսների մեծ մասը դանդաղում է ու հայտնվում են հետևյալ ախտանշանները՝ հոգնածություն, փորկապություն, քաշի ավելացում և ցրտի մշտական զգացողություն: Առավել հաճախ հիպոթիրեոզը նկատվում է 50-ից բարձր տարիքում գտնվող կանաց մոտ:

4. Արյան շրջանառության խանգարում

Հենց այս խանգարումն է առավել շատ հանդիսանում ձեռքի մատների սառնության պատճառ: Վատ արյան շրջանառություն առաջանում է սրտի դանդաղ ակտիվության, արյան ֆիզիկական հոսքի  դժվարության կամ այլ պատճառների դեպքում: Իսկ քանի որ վերջույթները գտնվում են սրտից բավականին հեռու, այդ ազդեցությունը նրանց մոտ ավելի ակտիվ է արտահայտված լինում:

5. Անեմիա

Անեմիայի պատճառը հանդիսանում է արյան կարմիր գնդիկների  կամ  արյան մեջ հեմոգլոբինի  ցածր մակարդակը: Արդյունքում կրճատվում է արյան թթվածնային հագեցվածությունը, որի պատճառներից մեկը կարող է լինել արյան մեջ երկաթի դեֆիցիտը, արյան կորուստը(օրինակ ուժեղ դաշտանային արնահոսության, կամ խոցերի դեպքում), քաղցկեղի որոշ տեսակներ և մարսողության խանգարումը (օրինակ Կրոնի հիվանդության դեպքում): Անեմիան, բացի ձեռքերի մատների սառնությամբ, ուղղեկցվում է նաև հոգնածության զգացողությամբ, գլխացավերով, գլխապտույտով, շնչառության հետ կապված խնդիրների առաջացմամբ և մաշկի գունատությամբ: Շատ դեպքերում հիվանդության ախտանշաններն անհետանում են երկաթի դեֆիցիտի համալրման արդյունքում:

6. Վիտամին В12-ի դեֆիցիտ

Վիտամին В12-ը, որը առկա է մսի, հավի մսի, ձվի, կաթի և մնացած կաթնամթերքների մեջ, շատ կարևոր է արյան կարմիր գնդիկների ձևավորման համար: Այս վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել անեմիայի: Վիտամին В12-ի դեֆիցիտն առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանից բարձր և Կրոնի հիվանդությամբ տառապող  այն մարդկանց մոտ, ում մոտ վատանում է այս վիտամինի յուրացումը: Անալիզի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել այս վիտամինի դեֆիցիտի առկայություն  ու վիտամինը պարունակող սովորական հավելումների շնորհիվ վերացնել այդ դեֆիցիտը:

7. Ցածր ճնշում

Ցածր ճնշումը կարող է կախված լինել մի շարք պատճառներից, այդ թվում ջրազրկումից, արյան կորստից, որոշակի դեղամիջոցների չարաշահումից և էնդոկրին հիվանդություններից: Ցածր զարկերակային ճնշման դեպքում արյան հոսքը վերջույթներ կրճատվում է, կոնցենտրացվում է ներքին օրգանների վրա: Իսկ եթե նկատվում են ցածր ճնշման այլ ախտանշաններ, օրինակ՝ գլխապտույտ, հոգնածություն, սրտխառնոց և այլն` անմիջապես դիմեք բժշկի:

8. Սթրես ու տագնապ

Սթրեսը բացասաբար է ազդում մարմնի շատ մասերի վրա և մատները բացառություն չեն:  Քրոնիկ սթրեսի կամ տագնապի  դեպքում օրգանիզմն անցնում է ճգնաժամային վիճակի: Բարձրանում է ադրենալինի մակարդակը , որի արդյունքում վերջույթների արյունատար անոթները կծկվում են, իսկ մատները` սառչում: Այս ախտանշանից ազատվելու համար անհրաժեշտ է կառավարել սթրեսը:

9. Դեղամիջոցներ

Սառը մատների պատճառ կարող են դառնալ նաև  ընդունվող դեղամիջոցները, քանի որ շատ դեղամիջոցներ առաջացնում են հատկապես զարկերակային անոթների նեղացում, որն էլ և կարող է հանգեցնել Ռեյնոյի հիվանդության զարգացման: Այդ դեղամիջոցներն իրենց մեջ ընդգրկում են բետա-արգելակիչներ(որոնց թվում են միգրենի  դեմ օգտագործվող ու հակաայտուցային դեղամիջոցները):

10. Ծխելը

Ծխելու բացասական հետևանքների մեջ է ընդգրկված նաև մատների սառնության առաջացումը: Նիկոտինը ստիպում է արյունատար անոթներին նեղանալ, ինչպես նաև նպաստում է անոթների պատերին խոլեստերինային կուտակումների առաջացմանը: Իսկ այդ ամենի արդյունքում նվազեցում է վերջույթներ արյան  հոսքը:

Աղբյուրը՝   med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook