Saturday, April 20, 2024
Նորություններ

«Առողջապահական համակարգի հզորացում». կլոր սեղան-քննարկում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» բժշկական ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, ԱՆ հանրային խորհրդի անդամների, միջազգային կազմակերպությունների և առողջապահության ոլորտում առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել էր հանրային քննարկում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության շրջանակում:

Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի տեղակալներ
Լենա Նանուշյանը, Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր բնութագիրը` ներկա միտումները, նպատակները և միջոլորտային համակարգումը: Քննարկվել են Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության առաջնահերթությունները, բարձրաձայնվել ոլորտում առկա հիմնախնդիրները:   Հայեցակարգի բարելավման նպատակով շահագրգիռ կողմերի հետ ծավալված հարց ու պատասխանի միջոցով ուրվագծվել են մոտեցումները, և ստացված առաջարկ-դիտողությունները ներառվել են ընթացիկ աշխատանքների  օրակարգում:

Կլոր սեղան-քննարկման  ավարտին մասնակիցներն ավելի հստակ պատկերացում ունեցան առողջապահական համակարգի հզորացման, դրա հետ կապված բարեփոխումների, առկա խնդիրների վերաբերյալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook