Saturday, April 20, 2024
Նորություններ

Առողջապահության նախարարի հրամանով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բուժաշխատողների աշխատավարձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից  15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել Արսեն Թորոսյանը:

 «Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ: Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40 տոկոսի չափով»,-նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման իրենց քաղաքականության շրջանակներում։ «ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։ Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»,-գրառումն ավարտել է Արսեն Թորոսյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook