Thursday, March 28, 2024
Նորություններ

Առողջության առաջնային պահպանման օղակն արմատական փոփոխությունների է ենթարկվում

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժշկի և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով կբարձրանան` տնտեսված 700 մլն դրամի հաշվին: Սա հնարավոր է եղել  իրականացնել նույն ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների ներսում առկա բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին` ուղղելով դրանք հենց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը:

«Այս բարձրացումը պետք է շարունակական լինի, և մենք այդ ուղղությամբ էլի ենք աշխատելու: Բայց միաժամանակ ուզում եմ խնդրել և կոչ անել հատկապես առաջնային օղակի մեր բուժաշխատողներին` իսկապես արդարացնել իմ և մեր քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ՝ կանխարգելել հիվանդությունները ու թույլ չտալ դրանց հետագա զարգացումն ու խորացումը»,-շեշտել է առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը:

Մեծապես կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի դերը` այն ռադիկալ փոփոխությունների է ենթարկվում: Քննարկվում են մեխանիզմներ, որպեսզի բժիշկների և բուժհաստատությունների փոխհատուցումը լինի ոչ միայն մարդաշնչով, այլև կատարողականի՝ այսինքն՝ արդյունքների վրա հիմնված:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook