Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԺամանց

Առողջ բլոգ-ի ծանոթությունը Հատիս տուրիստական ակումբի հետ

Առողջություն և սպորտ։ Այս 2 բառերը փոխկապակցված են։Չէ որ առողջ լինելու համար կարևոր է և՛ ֆիզիկական ակտիվությունը, և ՛ հոգեկան հանգստությունը։ Որոշ ուսումնասիրությունների համաձայն առողջությունը կապում են բացօթյա սպորտի հետ։
<<Հատիս>> տուրիստական ակումբը առողջ ապրելակերպի ջատագով հանդիսացող այն խումբն է,որն իր գործունեությունն է ծավալում արդեն 36 տարի։Բազմաթիվ արշավներ,վերելքներ և ուղղակի ուրախ ժամանց բոլոր տարիքային խմբերի համար։
Ժամանակակից քաղաքակրթությունում երկար նստակյաց աշխատանքի պատճառով շատ-շատերը,նույնիսկ երիտասարդ անձինք ունեն քաշի ավելցուկ։Նստակյաց կյանքը իր ազդեցությունն է ունենում ոչ միայն մկանների ,այլև ներքին օրգանների և կմախքի վրա։Քչանում է արյան մեջ էրիթրոցիտների քանակը,որի հետևանքով նվազում է նաև թթվածնի կլանումը, և այս ամենին զուգահեռ թուլանում է ոսկրերի ամրությունը ։
Հանգստյան օրերին իրականացվող արշավները կարևոր դեր են խաղում մարդու ֆիզիկական ակտիվության հարցում,հատկապես,եթե դրանք իրականացվում են ողջ տարվա ընթացքում,անկախ եղանակից ։Տարբեր տարիքային խմբի մարդիկ սովորում են տանել ծանր ուսապարկը,անցնել երկար տարածություն ոտքով՝առանց հոգնածություն զգալու։Այսպիսի աշխատանքի շնորհիվ կատարելագործվում է մարդու դիմացկունությունը,ծանր ֆիզիկական աշխատանքը կատարվում է քիչ էներգիայի կորստով,օրգանիզմի վերականգնումը արագանում է։Լավանում են սիրտ-անոթային,շնչառական,նյարդային համակարգի գործունեությունները։ Կատարված հետազոտությունները ցույց են տվել,որ նույն տարիքի լեռնագնացությամբ զբաղվող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում շնչառական և սիրտ-անոթային հիվանդություններով,քան նրանք ովքեր մշտապես ապրում են նույն կլիմայական պայմաններում։ Երկար ֆիզիկական ակտիվությունը օգնում է ոսկրային և անոթային պաթոլոգիայով հիվանդ մարդկանց,հատկապես ՝40-50 տարեկանից հետո։

Լեռնագնացությամբ զբաղվող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում դեպրեսիայի։Նրանք ավելի հավաքված են,վստահ իրենց ուժերում,դիմացկուն են և բարյացակամ մյուսների նկատմամբ։

Կյանքը շարժում է և,երբ շարժումն ավարտվում է կյանքի գետը վերածվում է ճահճի։Այսպիսով <<Հատիս>>տուրիստական ակումբի հիմնական նպատակն է մոտեցնել մարդ և բնություն կապը,և օգնել,որ բոլոր մարդիկ լինեն առողջ։

Նյութը պատրաստեց՝  Ասթինե Սարգսյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook