Friday, March 29, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առողջ սնվելու սովորությունները պետք է ձևավորվեն մանկական տարիքից

Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ, ճիշտ սննդակարգ, այս և նման այլ թեմաների մասին տեղեկատվության, խորհուրդների պակաս համացանցում չի զգացվում: Մասնագետներն ու իրենց մասնագետ համարողները, թեման ուսումնասիրածներն ու թեմայից հեռու տարբեր մարդիկ առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, սննդակարգեր ներկայացնում: Ինչպե՞ս այս խառնաշփոթ դարձած տեղեկատվական հոսքի մեջ ճիշտ կողմնորոշվել,  ո՞րն է ճիշտ սնվելու բանաձևը, ինչպե՞ս հասկանալ, թե որն է մեզ համար ճիշտ սննդակարգը:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն, անդրադառնալով այս հարցերին,  ընդգծեց, որ առողջ սնվելու սովորությունները նախ պետք է ձևավորվեն մանկական տարիքից:

Սննդաբանի խոսքով՝ սննդակարգին հետևելը պետք է լինի հասկանալով, խորությամբ ընկալելով: Հակառակ դեպքում, եթե այն կատարում ենք պարզապես որպես թղթի վրա գրված գործողություն, ապա դառնում է սովորական դիետա, այլ ոչ թե առողջ ապրելակերպի մի մաս:

Առողջ սննդակարգ ձևավորելու հաջորդ սկզբունքն, ըստ մասնագետի,  բազմազանության ապահովումն է, ինչպես նաև մրգերի, բանջարեղենի ներառումն է սննդակարգ: Պետք է հիշել՝ որքան կարևոր է շատ միրգ և բանջարեղեն ուտելը, նույնքան կարևոր է դրանց բազմազանությունն ապահովելը: Ավելին՝ խորհուրդ է տրվում փորձել օրվա ընթացքում ուտել գոնե 13 տեսակի մթերք:

Մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն կարող եք  ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook