Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ավանդական դեղատոմս. Ինչով են օգտակար մուրաբաները մարդու օրգանիզմի համար

Մեր մանկության ամենասիրելի և օգտակար անուշեղեններից մեկը, անշուշտ, մուրաբան է։ Այն ներառում է մեծ քանակությամբ վիտամիններ, կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ եւ այլ օգտակար նյութեր, որոնք կարող են պաշտպանել եւ բուժել մեր մարմինը: Ստորև կներկայացնենք տարբեր տեսակի մուրաբաներ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կնշենք, թե որ մրգի մուրաբան՝ ինչ հիվանդության համար է օգտակար:

1. Վարդի մուրաբա

Դեռեւս հնագույն ժամանակներից հայտնի է, որ վարդը օգտակար նյութերի պահեստ է: Վարդի թերթերի մուրաբան հիանալի միջոց է նյարդային հիվանդությունների, լնդերի արյունահոսության, թոքերի հիվանդությունների, բրոնխների եւ մարսողական խանգարումների համար: Ավելին, այն բարձրացնում է իմունիտետը, օրգանիզմից հեռացնում խարամները, մեղմացնում բրոնխիալ ասթման և արդյունավետ միջոց է լյարդի և ստամոքսի հիվանդությունների դեպքում։ Մուրաբայի մեջ բացի սախարոզից և գլյուկոզայից մտնում են C, PP, K, B, B1 վիտամիններ խեժ, տանին, պանտոտենաթթու, կալիում, կալցիում, յոդ, պղինձ: Ինչպես պնդում են բժիշկները, «վարդի մուրաբան իսկական դեղատուն է, որը կարող է մարդուն բուժել բազմաթիվ հիվանդություններից»:

2. Ընկույզի մուրաբա

Ընկույզի մուրաբաները մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն քչերը գիտեն, որ այն բարերար ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Հունական ընկույզն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ակտիվ և կենսաբանական նյութեր, որոնք օգտակար են գլխուղեղի անոթների համար։ Նրանք պարունակում են յոդ եւ ավելի մեծ քանակությամբ վիտամին C, քան ցիտրուսային մրգերը: Մուրաբան օգնում է ազատվել անքնությունից, բուժում է հիպոթիրեոզը, անգինան, նյարդային խանգարումները, գրիպը, սրտի հիվանդությունները, գաստրիտը, ստամոքսի խոցը, միզապարկի, երիկամների, սրտի հիվանդությունները եւ ամրապնդում է Մարդու իմունիտետը: Փորձագետները կարծում են, որ ընկույզի մուրաբան պետք է ամեն օր օգտագործեն ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։

3. Ծիրանի մուրաբա

Մուրաբայի ամենասիրելի տեսակներից մեկը Հայաստանում համարվում է ծիրանը։ Այն կարելի է մարդկանց, ովքեր ունեն սրտանոթային համակարգի հիվանդություններ, ավիտամինոզ, սակավարյունությունից: Այն ներառում է հանքային նյութեր, միկրոտարրեր, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ,  A, B, C, PP վիտամիններ: Ծիրանի մուրաբան վերականգնում է հեմոգլոբինը, բարելավում է արյան շրջանառությունը, ուղեղի աշխատանքը, նյութափոխանակությունը, օգտակար է ոսկորների ամրապնդման, ատամների աճի համար, նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը եւ բարձրացնում է դիմադրողականությունը այլ հիվանդությունների նկատմամբ:

4. Սերկևիլի մուրաբա

Սերկևիլի մուրաբան ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, բացի հրաշալի համից: Մանրաթելերի առկայության շնորհիվ  սերկչիլը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքներ վրա: Սերկևիլը իր մեջ ներառում է B1, B2, V6, C, E, PP վիտամիններ եւ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մարդու օրգանիզմին սթրեսի և ծերացման դեմ պայքարում, եւ նրա հակավիրուսային հատկությունները օգնում են մրսածության բուժման ժամանակ: Հարկ է նաեւ չմոռանալ, որ սերկևիլի մուրաբան պետք է օգտագործվի չափավոր, հակառակ դեպքում դուք կունենաք ատամների առողջական խնդիրներ: Այն նաեւ օգտակար է երեխաների, հղի կանանց, մարզիկների եւ տարեցների համար, ովքեր տառապում են սակավարյունությունից:

5. Թզի մուրաբա

Թզի մուրաբայի բաղադրության մեջ մտնում են A, B1, C, E, PP վիտամիններ, կարոտին, երկաթ, կալցիում, պղինձ, ֆոսֆոր, մագնեզիում եւ այլն: Այն օգտակար է սրտի, անոթների, նյարդային համակարգի, կանանց հիվանդությունների, շնչառական ուղիների եւ ասթմայի բորբոքման դեպքում: Թուզն ունի լուծողական եւ միզամուղ ազդեցություն, հանդես է գալիս որպես ջերմիջեցնող միջոց եւ ունի արդյունավետ եւ վերականգնող հատկություն: Հարկ է նաեւ չմոռանալ, որ այն հակացուցված է ստամոքսի խոց, հոդատապ եւ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար:

6. Ազնվամորու մուրաբա

Դարեր շարունակ ազնվամորու մուրաբան անվանել են բնական հակաբիոտիկ, որը կարող է իջեցնել բարձր ջերմաստիճանը, հեռացնել սարսուռը եւ արագացնել վերականգնման գործընթացը հիվանդությունից հետո: Դրական կողմը պայմանավորված է այն նյութերի առկայութմաբ, որոնք են ունեն պաթոգեն և մանրէասպան հատկույթուններ: Ապացուցվել է նաև, որ ազնվամորու մուրաբան քաղցկեղի դեմ պայքարի հզոր միջոց է: Նրա մեջ հայտնավերվել է էլագաթթու, որը ուռուցքային հիվանդությունները արգելափակող պոլիֆենոլ է պարունակում իր մեջ:

7. Հոնի մուրաբա

Եթե ձեր իմունիտետը չի կարող պարծենալ վիրուսների եւ մրսածության նկատմամբ դիմադրությամբ, հաճախ եք ենթարկվում սթրեսի եւ երկար ժամանակ վերականգնվում, ապա հոնի մուրաբան կօգնի այս բոլոր դեպքերում: Տարբեր հիվանդությունների դեմ պայքարում նրա արդյունավետությունն ապացուցված է մեր նախնիների բազմամյա փորձով։ Շնորհիվ յուրահատուկ կազմի հոնի մուրաբան օգնում է նվազեցնել ճնշումը, կարգավորել աղիների աշխատանքը, կանխել սրտի հիվանդությունների զարգացումը եւ, վերջապես, արագ վերականգնել  հոգնեցուցիչ աշխատանքային շաբաթվա ընթացքում կորցրած ուժը:

8. Կոնի մուրաբա

Կոնի մուրաբան շատ են պատրաստում մեր մեծ տատիկները։ B խմբի վիտամինները, որոնք մտնում են կոնի մուրաբաների կազմում, նպաստում են սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելմանը եւ բուժմանը, մասնավորապես, բարձրացնում են արյան անոթների էլաստիկությունը եւ խոչընդոտում են դրանց խցանմանը:

Ֆիտոնցիդները, որոնք մեծ քանակությամբ առկա են կոնի մուրաբայում, արդյունավետ են վիրուսների եւ սնկերի դեմ պայքարում: Դրանք կանխում են բորբոքումն ու կոկորդի ցավը (ինչն արդիական է այժմ, երբ մեծամասնությունը սեզոնային գրիպով են տառապում), օգնում են արագ բուժել հազը, նվազագույնի հասցնել ստորին եւ վերին շնչուղիների հիվանդությունների հավանականությունը:

9. Անանուխի մուրաբա

Շատերը սովոր են անանուխից անուշաբույր թեյ պատրաստել, և քչերը գիտեն, որ զմրուխտե խոտից եփում են նաև մուրաբա։ Համեղ աղանդերը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, տրամադրության բարելավմանը, անքնության վերացմանը, անհանգստության եւ վախի զգացողության վերացմանը, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարումներին, որոնք հրահրել են ծանր սննդի կամ ալկոհոլային խմիչքների ընդունումը:

10. Սեւ հաղարջի մուրաբա

Սեւ հաղարջն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա:  Բարելավում է ներքին ինքնազգացողությունը, – օգնում է վիրուսային վարակների բուժման ժամանակ, օգնում է բերանային խոռոչի ցավերի ժամանակ՝ կոկորդի, բորբոքային գործընթացով անգինա, մրսածության ժամանակ, պարունակում է վիտամին C հսկայական քանակությամբ, որը վերականգնում է ցածր իմունիտետը, պարունակում է վիտամին P, որն ազատում է մարմինը ճառագայթումից: Սև հաղարջը նաև կալիում, երկաթ, եթերային յուղեր է իր մեջ պարունակում: Սեւ հաղարջի մուրաբան համապատասխանում է բոլորին, բացի շաքարային դիաբետով տառապող մարդկանցից: Օգտագործումը կտրականապես արգելվում է բժիշկների կողմից: Սակավարյունության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել քերած սև հաղարջի մուրաբա։

Նյութը՝ armdaily.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook