Tuesday, April 23, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ատամների համար օգտակար 5 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Ամենաօրյա սննդակարգը որոշիչ նշանակություն ունի մարդու ատամների առողջության համար: Բանն այն է, որ ատամները կարող են արտաքինից բավական հարթ թվալ, մինչդեռ իրականում դրանց էմալն ունի ծակոտկեն կառուցվածք, ինչը նշանակում է, որ սննդի մեջ պարունակվող նյութերը կարող են հեշտությամբ ներթափանցել դրա մեջ: Սրանով է պայմանավորված այն փաստը, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են կարիես ու մի շարք այլ խնդիրներ առաջացնել, մինչդեռ կան նաև այնպիսինները, որոնք պայքարում են նման խնդիրների դեմ:

Մասնագետները ներկայացրել են ատամների համար ամենաօգտական սննդամթերքի տեսակները, որոնք կօգնեն պահպանել ատամնաշարի առողջությունն ու գեղեցկությունը:

Պանիր

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ ու կալցիում, որոնք շատ կարևոր են ատամների համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ պանիրն ատամների համար ամենաառողջարար սննդամթերքն է, քանի որ կանխում է կարիեսի առաջացումն ու ամրապնդում է ատամները: Բացի այդ, այն պարունակում է սպիտակուցներ, որոնք շատ արագ ազատում են քաղցի զգացումից:

Կանաչ թեյ

Այս ըմպելիքը պարունակում է ֆտոր, որի շնորհիվ ատամները ժամանակի ընթացքում չեն ստանում դեղնավուն երանգ և պահպանում են ամրությունը: Բացի այդ, կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք զգալիորեն դանդաղեցնում են թթվայնացման գործընթացն ու օգնում են պայքարել պարօդոնտոզի դեմ:

Գազար

Շատ օգտակար է նաև սննդարար նյութերով հարուստ գազարը: Իր պինդ կազմության շնորհիվ այն մաքրում է ատամների էմալն ու պատում է այն փառից պաշտպանող միացություններով: Փաստացիորեն՝ այս մթերքը կարող է արդյունավետ կերպով մաքրել ատամները:

Սոխ

Սոխը նույնպես բավական կարծր մթերք է, ուստի նույնքան արդյունավետ կերպով կմաքրի ատամները, սակայն միևնույն ժամանակ այն նաև օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով:

Ձուկ

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ձուկ օգտագործել: Օրինակ՝ թյունոսը, սաղմոնն ու սկումբրիաները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում և վիտամին D, որոնք շատ կարևոր են ոչ միայն ատամների, այլև ամբողջ օրգանիզմի համար: Բացի այդ, ձկները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք զգալիորեն նվազեցնում են լնդերի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook