Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Արդյունավետ բնական միջոցներ աչքերի տակի մուգ շրջանակներից ու այտուցներից ազատվելու համար

Աչքերի տակի մուգ շրջանակներից ու այտուցներից ազատվելու և ավելի թարմ տեսք ստանալու համար շատերը հսկայական գումարներ ու ջանքեր են վատնում՝ դիմելով տարատեսակ կոսմետիկ պրոցեդուրաների ու միջոցների օգնությանը, մինչդեռ կան շատ արդունավետ բնական դիմակներ, որոնք կօգնեն ազատվել հոգնածության հետքերից, ինչպես նաև կազատեն մուգ շրջանակներից ու այտուցներից ընդամենը մի քանի րոպեում:

Այս բնական դիմակները նույնքան արդյունավետ են, որքան թանկարժեք պրոցեդուրաները, սակայն դրանք շատ ավելի հասանելի են ու անվնաս, քանի որ պարունակում են բացառապես բնական բաղադրիչներ, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուրի խոհանոցում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 1 ճաշի գդալ չորացրած տերեփուկի ծաղիկները 15 րոպե թրմել մի բաժակ եռման ջրում, այնուհետև քամել և ստացված թուրմի մի կեսը սառեցնել սառնարանում, իսկ մյուս կեսը՝ մի փոքր տաքացնել: Բամբակյա սկավառակներից մեկը թրջել սառը թուրմով, մյուսը՝ տաք, այնուհետև դնել դրանք հերթով աչքերին՝ թողնելով յուրաքանչյուրը կես րոպե: Թուրմը հարկավոր է կիրառել թրջոցի տեսքով, այլ ոչ թե տրոտել դրանով մաշկը, քանի որ այդ դեպքում բարձր է անոթների վնասման հավանականությունը:
  • Մաղադանոսի տերևները մանրացնել ու քամել դրանց հյութը, այնուհետև ավելացնել նույն քանակությամբ թթվասեր, խառնել ու քսել դիմակը կոպերին՝ թողնելով 10-15 րոպե:
  • Քաղցր խնձորը քերիչով մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ հալվե վերայի հյութ ու լավ խառնել: Ստացված դիմակը քսել կոպերին, թողնել 10 րոպե ու լվացվել:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook