Արսեն Թորոսյանը հանդիպել է Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար կազմի հետ
Արսեն Թորոսյանը հանդիպել է Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի ղեկավար կազմի և նրանց կողմից Հայաստան հրավիրված Ռադիոլոգիայի եվրոպական միության հիմնադիր և առաջին նախագահ պրոֆեսոր Նիկոլաս Գուրտսոյաննիսի և Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի գիտական ղեկավար Վալերի Վիլգղենի հետ: Այս մասին գրում է Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում: Քննարկեցինք հայկական ռադիոլոգիայի զարգացման հիմնահարցերը և Ռադիոլոգիայի եվրոպական միության հետ համագործակցության ուղիները: Ուրախ էի լսել Ռադիոլոգիայի եվրոպական դպրոցի ղեկավար կազմի դրական կարծիքը հայ ռադիոլոգների վերաբերյալ: