Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արտասովոր ախտանշաններ, որոնք կարող են նախորդել դաշտանադադարին

Շատ կանանց մոտ դաշտանադադարն սկսվում է 51-53 տարեկանում, սակայն այս թվերը կարող են փոփոխվել՝ կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից ու ժառանգական նախատրամադրվածությունից: Այս բարդ ժամանակահատվածի մասին հուշող ախտանշանները կանայք կարող են նկատել դեռ 3-4 տարի առաջ, ուստի զգոն լինելը կօգնի անակնկալի չգալ:

 Կրծքի ցավեր

Կրծքագեղձերում ցավոտ զգացողությունները պայմանավորված են լինում հորմոնալ տատանումներով: Այս դեպքում անհանգստանալու պատճառ չկա, սակայն վտանգավոր ախտորոշումները հերքելու համար այնուամենայնիվ հարկավոր է այցելել բժշկին:

 Աչքերի չորություն ու արցունքահոսություն

Հորմոնային ֆոնի փոփոխությունները կարող են ազդել նաև աչքերի վրա և դառնալ չորության ու տհաճ զգացողությունների պատճառ: Տեսողության օրգանների վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար օրգանիզմը ժամանակ առ ժամանակ խթանում է արցունքահոսությունը: Ընդ որում, արցունքները կարող են ի հայտ գալ ցանկացած պահին:

Դեմքին անցանկալի մազերի առկայություն

Էստրոգենի արտադրության նվազման հետևանքով կանայք կարող են դեմքին, մասնավորապես, վերին շուրթի ու կզակի հատվածում կոշտ ու մուգ մազեր նկատել, մինչդեռ գլխի մազածածկույթը կարող է նոսրանալ:

Մաշկին արտասովոր հետքեր

Դաշտանադադարին նախորդող ախտանշանների շարքին են դասվում նաև մաշկին ի հայտ եկած արտասովոր հետքերը: Բանն այն է, որ վնասվածքները, որոնք նախկինում շատ արագ էին ապաքինվում, այժմ ավելի երկար են ապաքինվում և հետքեր են թողնում:

Մաշկի չորություն

Դաշտանադադարի ժամանակ նվազում է էստրոգենի սինթեզը, իսկ այս հորմոնն օգնում է մաշկին պահպանել խոնավությունն ու առողջությունը: Էստրոգենի մակարդակի նվազման հետևանքով մաշկը չորանում է: Բացի այդ կարող են ի հայտ գալ նաև խնդիրներ, որոնք բնորոշ են դեռահասության շրջանին՝ բշտիկներ, թեփոտվածություն, կարմրություն և այլն:

Սրտի զարկերի արագացում

Նախադաշտանադադարային շրջանում կնոջ օրգանիզմում տատանվում է ադրենալինի ու նորադրենալինի մակարդակները, իսկ այս նեյրոտրանսմիտերները կարգավորում են սրտի կծկումների հաճախականությունն ու արյան ճնշումը: Այս շրջանում կարող է զարգանալ զարկերակային գերճնշում ու արագանալ սրտի զարկերը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook