Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԺամանց

Արտիճուկ

Արտիճուկ (լատ.՝ Cynara), բարդածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող խոշոր ծաղիկներովբույս։artishok

Ուղիղ ցողունով բազմամյա խոտաբույսեր են։

Տերևները լայն, փետրաձև, ծածկված սպիտակ մազմզուկներով։

Զամբյուղները խոշոր են, մոտ 7,5 սմ տրամագծով։ Սերմերը ձվաձև են։

Հայրենիքը՝ Միջերկրածովյան շրջան և Կանարյան կղզիներն։ Լայնորեն տարածված է Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում։

Գերադասում են չորային, տաք կլիման։

Cynara_cardunculus_(Kalmthout)Արտիճուկի զամբյուղիկն ու տերևները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաև բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն։ Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով։

Դրանցից ամենակարևորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը։ Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներասկորբինաթթուկարոտին, B1, B2 վիտամիններինուլին և այլն։

Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, համար ում ստամոքսի թթվայնությունը բարձր է։

Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել։

Արտիճուկի թուրմն օգտագործում են նաև լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում։ Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը։

Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Այն նաև հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook