Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը. Հ․ Մովսիսյան

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կառավարության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նշենք, որ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը հրետակոծել է Le Monde պարբերականի լրագրողներին ու նրանց ուղեկցող անձնակազմին, ինչի արդյունքում ծանր վիրավորում են ստացել Ֆրանսիայի քաղաքացիներ՝ ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները։

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև հայաստանյան «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի նկարահանող խումբը:  Վիրավորում է ստացել օպերատորը:

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև հայկական 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը։

Հրետակոծության տակ է հայտնվել նաև ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը։

Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել հայաստանյան «ՍիվիլՆեթ» հանդեսի հինգ հոգանոց նկարահանող խումբը։

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook