Tuesday, April 23, 2024
Նորություններ

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում ԱՆ-ում

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ: Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` առողջապահության նախարարության խորհրդատուների և ՀՀ ԱՆ ենթակայության տակ գործող կլինիկական օրդինատուրայի բազա հանդիսացող խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Նեղ մասնագետները ներկայացրել են իրենց տեսակետներն օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Հիմնական շեշտադրումը դրվել է կլինիկական օրդինատուրայի և ռեզիդենտուրայի գործառույթների առանցքային նշանակություն ունեցող հիմնախնդիրների վրա:

Մասնագետները կարևորել են հետբուհական կրթական ծրագրերի հզորացումը, միջազգային մոտեցումներին համապատասխան ծրագրերի իրականացումը, ռեզիդենտների կարգավիճակի ընդլայնման հնարավորությունը:

Հնչել են կարծիքներ ռեզիդենտուրայի գաղափարի շուրջ, առաջարկվել է  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում ևս անդրադառնալ ռեզիդենտուրայի գործընթացին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook