Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բարձր ջերմությունը ոչ միշտ է հարկավոր նվազեցնել. Մյասնիկով

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը բավական տարածված ախտանշան է ամենատարբեր հիվանդությունների դեպքում, որն օրգանիզմը գործարկում է հիվանդության հարուցիչի դեմ պայքարի համար, սակայն նման դեպքերում մարդիկ սովորաբար անմիջապես ջերմիջեցնող դեղորայք են ընդունում, քանի որ չափազանց բարձր ջերմությունը նույնպես կարող է վնասակար լինել։

Այնուամենայնիվ, ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը վստահ է, որ լինում են դեպքեր, երբ ջերմությունն իջեցնելու անհրաժեշտություն բնավ չկա: Ինչպես նշել է մասնագետը «Ռոսիա-1» հեռուսաալիքի եթերում, հիվանդության դեպքում պետք չէ հիմնվել միայն ջերմաչափի ցուցանիշների վրա ու անմիջապես ջերմիջեցնող ընդունել: Շատ դեպքերում մարդիկ համարում են, որ ջերմությունը նորմայից չափազանց բարձր է, ինչի պատճառով էլ ջերմիջեցնող են ընդունում, մինչդեռ իրականում նման մոտեցումը խիստ սխալ է:

Մյասնիկովը հիշեցրել է, որ վարակիչ հիվանդություններով հիվանդներին մասնագետները սովորաբար չեն տալիս ջերմիջեցնողներ, եթե մարմնի ջերմաստիճանը 38℃-ից ցածր է լինում: Բացի այդ, ոմանց մոտ մարմնի նորմալ ջերմաստիճանն ամբողջ կյանքի ընթացքում 36,6℃-ից բարձր է լինում ու համարվում է նորմա, ինչը ևս հարկավոր է հաշվի առնել:

Մարմնի ջերմաստիճանը նվազեցնող ամենատարածված ջերմիջեցնողը համարվում է պարացետամոլը, սակայն քչերին է հայտնի, որ այն ունենում է հակացուցումներ, որոնք չի կարելի անտեսել: Սա է պատճառը, որ մինչ այս դեղամիջոցն ընդունելը Մյասնիկովը խորհուրդ է տալիս համոզվել, որ հիվանդը ռիսկային խմբում չէ և չունի հակացուցումներ:

med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook